Հայաստանի ամերիկյան համալսարանը և HSBC Հայաստանն կազմակերպեցին աշխատանքի ցուցահանդես «Որակյալ մասնագետներ որակյալ աշխատատեղերի համար» համայնքային ծրագրի շրջանակում

22.11.2021 18:39
Հայաստանի ամերիկյան համալսարանը և HSBC Հայաստանն կազմակերպեցին աշխատանքի ցուցահանդես «Որակյալ մասնագետներ որակյալ աշխատատեղերի համար» համայնքային ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության բաժինը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ համատեղ կազմակերպեցին աշխատանքի ցուցահանդես ֆինանսական և բանկային ոլորտներում երիտասարդ մասնագետների համար: Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին «Որակյալ մասնագետներ որակյալ աշխատատեղերի համար» համայնքային  ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում և ուղղված է սոցիալապես խոցելի խմբերի մարդկանց աջակցելուն՝ բարելավելով նրանց զբաղվածության մակարդակը, հաղորդում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունը:

Ծրագրի շնորհիվ սոցիալապես խոցելի խմբերից 86 երիտասարդներ՝ հիմնականում Երևանից, Գյումրիից և Վանաձորից, բարելավել են աշխատանքային հմտությունները «Բանկային գործ և ֆինանսներ» հավաստագրեր շնորհող ծրագրի միջոցով, որը մշակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության բաժնի կողմից։ Սա հասանելի, գործնական և համապարփակ,  երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները զարգացնող ծրագիր է, որը միտված է լրացնելու  աշխատունակության  բացը։ Այն ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ առաջարկողների պահանջների հստակ սահմանման շնորհիվ ստեղծում է կամուրջ  համապատասխան որակյալ և հասանելի կրթության միջոցով և օգնում է պատրաստել որակյալ ու աշխատունակ երիտասարդ մասնագետների։

Միջոցառման ժամանակ ծրագրի 86 շրջանավարտները հնարավորություն ստացան մասնակցելու աշխատանքի ցուցահանդեսին, որտեղ հանդիպեցին գործատուների HSBC-ից և առաջատար 13 այլ կազմակերպություններից, ներկայացրին իրենց փորձը և ստեղծեցին արժեքավոր կապեր:  

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱՀ շարունակական կրթության բաժնի ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Բաբաջանյանին՝ +374 60 61 27 01։  

HSBC Խմբի մասին

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստանի մասին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311  միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի  հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Քալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև