Համահայկական բանկի գործադիր տնօրեն է նշանակվել Վահրամ Ներսիսյանցը. վարչապետ

09.12.2010 12:56
Համահայկական բանկի գործադիր տնօրեն է նշանակվել Վահրամ Ներսիսյանցը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համահայկական բանկի գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Տեղի է ունեցել Համահայկական բանկի խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Խորհուրդը որոշում է կայացրել այն մասին, որ գործադիր տնօրենի պաշտոնն առաջարկվում է Վահրամ Ներսիսյանցին»,- ասաց նա:

Միաժամանակ վարչապետը հայտնեց, որ այսօր տեղի կունենա համաձայնագրի ստորագրություն՝ Վահրամ Ներսիսյանցի մասնակցությամբ, ով դրանից հետո պաշտոնապես կստանձնի բանկի տնօրենի լիազորությունները:

Ենթադրվում է, որ Համահայկական բանկը կսկսի կգործել 2010 թվականի վերջին-2011 թվականի սկզբին: «Համահայկական բանկ» ԲԲԸ սահմանադրական կապիտալը կկազմի 30 մլրդ դրամ:

Հիմնադիրները կդառնան Հայաստանի կառավարությունը՝ մասնակցության 20 տոկոս չափաբաժնով, առաջատար ֆինանսական կազմակերպություններ ու մասնավոր ներդրողներ:

Համահայկական բանկի նպատակը կլինի աջակցել հայության ուժեղ, մրցունակ ու գիտության վրա հենցված ներուժի ձևավորմանը, որը կուղղվի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը:

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստին Զարգացման հայկական բանկի շենքը փոխանցել է Համահայկական բանկին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև