ՌԴ-ց ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով հունվար-հոկտեմբերին $868,2 մլն է ստացվել

08.12.2010 16:55
ՌԴ-ց ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով հունվար-հոկտեմբերին $868,2 մլն է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ստացվել է 868,2 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի փոխանցում, ինչը 14,1 տոկոսով ավելի է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (760,9 միլիոն դոլար):

Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2010թ. –ի հոկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցվել է շուրջ 127 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 162 միլիոն դոլարի համեմատ (21,6 տոկոսի անկում)։

Արդյունքում այս տարվա հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից փոխանցված միջոցների մաքուր ներհոսքը կազմել է 741,2 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 598,9 միլիոն դոլարի համեմատ, այսինքն աճը կազմել է 23,8 տոկոս:

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբերին հայկական բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել է շուրջ 1267,3 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոց՝ 2009 թ.-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 3 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտասահման է փոխանցվել շուրջ 580 միլիոն դոլար՝ կրճատվելով 4,7 տոկոսով: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում միջոցների մաքուր հոսքը կազմել է 687,2 միլիոն դոլար՝ կրճատվելով 1,4 տոկոսով: (1 դոլարը 360,11 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև