Լոնդոնն աշխարհի ֆինանսական մայրաքաղաքն է

03.11.2009 13:06
Լոնդոնն աշխարհի ֆինանսական մայրաքաղաքն է

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. ԱՌԿԱ/. Լոնդոնը դարձել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքը՝ տնտեսական պատվանդանի բարձրագույն աստիճանից իջեցնելով Նյու Յորքին, վստահեցնում է ամերիկյան «Բիզնեսուիք» շաբաթաթերթը, որը մեջբերում է Դավոսում տեղակայված Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ անցկացրած վերջին հետազոտությունը:

Ցուցակում 55 երկիր ընդգրկելով՝ ՀՏՖ-ն հաշվի է առել 120 ցուցանիշ, այդ թվում՝ գործարար մթնոլորտին նպաստելու աստիճանը, ֆոնդային շուկաների չափը, տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացվածությունը, մարդկային կապիտալը, սպառողական և կոմերցիոն վարկերի հասանելիությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ին միանգամից երրորդ կետ իջեցնելով՝ ցուցակում Մեծ Բրիտանիան հայտնվել է առաջին տեղում՝ չնայած տնտեսական անհաջողություններին: Երկրորդ տեղում անսպասելի կերպով հայտնվել է Ավստրալիան՝ նախորդ տարվա համեմատ միանգամից ինը տեղով բարձրանալով:

ՀՏՖ հետազոտողները արժանի գնահատական են տվել այս երկրի ֆինանսական կայունությանն ու պետական ցածր պարտքին ու սպառողական վարկեր ստանալու մատչելիությանը:

Անսպասելի էր նաև այն, որ առաջատար եվրոպական արդյունաբերական տերություններ Ֆրանսիան ու Գերմանիան տեղ չեն գտել ֆինանսական առումով առավել բարենպաստ երկրների «տասնյակում»՝ հայտնվելով համապատասխանաբար 11-րդ և 12-րդ տեղերում:

Հետազոտության հեղինակների կարծիքով, նրանց ֆինանսական համակարգերն իրենց ծավալի և գլոբալ բնույթի պատճառով ավելի, քան մյուսներն են խոցելի վիճակում հայտնվել գլոբալ անկման ազդեցության նկատմամբ:

Կարգերին վերաբերող տնտեսական հաշվետախտակում Փարիզի և Լոնդոնի զբաղեցրած տեղերից չեն խուսափել այլ տերություններ ևս: Առավել զգալի առաջընթացի է հասել Սինգապուրը՝ տեղափոխվելով 10-ից չորրորդ տեղը, և Հոնկոնգը, որը 8-րդ տեղից տեղափոխվել է հինգերորդը:

«Տասնյակում» հաջորդ տեղերն են զբաղեցրել Կանադան /6/, Շվեյցարիա /7/, Հոլանդիան /8/, Ճապոնիան /9/ և Դանիան /10/: Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում, Ռուսաստանը՝ 40-րդ: ԽՍՀՄ նախկին պետություններից ցուցակում են հայտնվել Ղազախստանն /47/ ու Ուկրաինան /53/:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև