Հայաստանում 2010 թ. դրամի լուրջ արժեզրկում չի լինի. փորձագետ

12.02.2010 11:57
Հայաստանում 2010 թ. դրամի լուրջ արժեզրկում չի լինի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թ.-ին ազգային դրամի լուրջ արժեզրկում չի լինի, հինգշաբթի ասել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրօեն Մանուկ Հերգնյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տարեսկզբին Հայաստանում ֆիքսված փոխարժեքի առկայությունը հանգեցրեց որոշակի կորուստների, սակայն Կենտրոնական բանկը շատ արագ հրաժարվեց նման քաղաքականությունից», - ասել է նա:

Փորձագետը նշել է, որ դա իշխանությունների շատ ճիշտ և ժամանակին ընդունած որոշումն էր, թեև այն պետք էր ընդունել շատ ավելի վաղ, ինչը թույլ կտար խնայել համախառն պահուստի շուրջ 45 տոկոսը:

«Հետագայում հնարավոր է որոշակի ճնշում ազգային դրամի վրա, սակայն չեմ կարծում, որ 2010 թ.-ին կարելի է խոսել լուրջ արժեզրկման մասին», - ասել է Հերգնյանը:

2009 թ.-ի մարտի սկզբին, երբ ՀՀ Կենտրոնական բանկը վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, դրամը 66,36 կետով անկում ապրեց ԱՄՆ դոլարի նկատմամբ (372,11 դրամ 1 դոլարի դիմաց):

Դրանից հետո դրամի տատանման կորագիծը բավականին կայուն մնաց՝ 2009 թ.-ի ապրիլի վերջին սահմանվելով 370-372-ի սահմաններում, հունիսի վերջին՝ փոքր ինչ նվազելով (360-361), իսկ օգոստոսից մինչև նոյեմբերի կեսը աստիճանաբար աճելով մինչև 388 դրամի:

Այսօրվա դրությամբ ազգային դրամի փոխարժեքը կազմում է 381,41 դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև