Հունիսին Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն աճել են 2 տոկոսով` կազմելով մոտ 164,2 մլն դոլար

08.08.2014 13:12
Հունիսին Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն աճել են 2 տոկոսով` կազմելով մոտ 164,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված դրամական միջոցների ծավալը 2014 թ.–ի հունիսն, 2013 թ.–ի հունիսի համեմատ, աճել է 2  տոկոսով` կազմելով ավելի քան 164,2 մլն. դոլար, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ հունիսին արտերկրից արված փոխանցումները, նախորդ ամսվա համեմատ, աճել են 13,5 տոկոսով։

Հայաստանից արտերկիր հունիսին կատարված փոխանցումները կազմել են մոտ 28,9 մլն դոլար` 2013 թ.–ի հունիսին կատարված 25,1 մլն դոլարի համեմատ։ Մուտքերի զուտ ներհոսքը կազմել է մոտ 135,3 մլն դոլար` 2013 թ.–ի հունիսին գրանցված մոտ 135,8 մլն դոլարի համեմատ։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 82 տոկոսը։ Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները հունիսին կազմել են մոտ 134,8 մլն դոլար (4,5 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ գրանցված արտահոսքը կազմել է 16,4 մլն դոլար (10,6 տոկոսի աճ)։

Ըստ ԿԲ տվյալների` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.–ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 410,26 դրամ)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post