Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2014թ.–ի I կիսամյակում աճել է 2,3%–ով` մինչև 1 545,4 մլրդ դրամ

08.08.2014 12:10
Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2014թ.–ի I կիսամյակում  աճել է 2,3%–ով` մինչև 1 545,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2014 թվականի I կիսամյակում աճել են 2,3%–ով` մինչև 1 545,4 մլրդ դրամ։

Ընդ որում, եռամսյակի ընթացքում համախառն դեպոզիտները նվազել են 0,96%-ով։

Ինչպես վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի բանկեր» ամփոփագրի տվյալները, հաճախորդների համախառն դեպոզիտներով  առաջատարների հնգյակում են հետևյալ բանկերը` Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ–Հայաստան բանկը, HSBC Բանկ Հայաստանը և Յունիբանկը։

Այդ բանկերին բաժին է ընկնում բոլոր ներդրումների 53,72%-ը։

2014 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` դեպոզիտների մեծությամբ առաջատար է Ամերիաբանկը։ Այդ բանկի դեպոզիտների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 10,85 տոկոսով և կազմել շուրջ 220,5 մլրդ դրամ։

Այնուհետև Արդշինինվեստբանկն է, որի դեպոզիտները կազմել են շուրջ 178,2 մլրդ դրամ` նվազելով 0,85 տոկոսով։

Երրորդը ՎՏԲ–Հայաստան Բանկն է, որի դեպոզիտները կազմել են մոտ 162,8 մլրդ դրամ, աճ` 5,7 տոկոսով։

HSBC Հայաստան Բանկի դեպոզիտները կազմել են 158,4 մլրդ դրամ, նվազում` 2,4 տոկոս։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Յունիբանկը։ Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպոզիտների ծավալը նվազել է 2 տոկոսով և կազմել է 111,3 մլրդ դրամ։

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։ ($1 –ը` 410,26 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև