ՀՀ խորհրդարանն արգելք է սահմանում սոցփաթեթների, ուսման ավանդների և ԷՍՔՐՈՈՒ հաշիվների արգելանքի և առգրավման վրա

11.11.2015 16:53
ՀՀ խորհրդարանն արգելք է սահմանում սոցփաթեթների, ուսման ավանդների և ԷՍՔՐՈՈՒ հաշիվների արգելանքի և առգրավման վրա

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ կատարեց Քաղաքացիական օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում։

Օրինագիծը ներկայացնելիս` Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրինագծում ընդգրկված են մի շարք հաշիվների կառավարման նոր դրույթներ և առաձնահատկություններ։

Մասնավորապես, ըստ նրա, հատուկ հաշիվների թվում են` սոցիալական փաթեթների, ԷՍՔՐՈՈՒ, անշարժ գույքի հաշիվները, նոտարի ավանդային հաշիվները, կառուցապատողի հատուկ հաշիվները, դիմային հաշիվները, մասնավորապես, երրորդ անձանց անունով գրանցված ուսման ավանդները։

«Առաջարկվող լրացումներով նախատեսվում է, որ այդ հաշիվները չեն կարող հանդես գալ որպես գրավ, դրանց վրա հնարավոր չէ արգելանք դնել, դրանք չեն կարող առգրավվել հաճախորդների պարտավորությունների շրջանակում կամ օգտագործվեն պարտավորությունների կատարման համար հաշվի սեփականատիրոջ սնանկացման դեպքում, բացառությամբ առանձին դեպքերի»,– ասաց Երիցյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև