ԵՄ-ում առաջարկել են արգելել ռուբլով իրականացվող գործառնությունները

21.08.2014 14:16
ԵՄ-ում առաջարկել են արգելել ռուբլով իրականացվող գործառնությունները

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չերնեցկին առաջարկել է հանել ռուբլին համաշխարհային ֆինանսական շրջանառությունից՝ դարձնելով այն ոչ փոխարկելի արտարժույթ, հաղորդում է Փրայմը:

«Ռուսական ռուբլին պետք է դադարի փոխարկելի արտարժույթ լինել, այն պետք է հանել միջազգային ֆինանսական շրջանառությունից», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է Չերնեցկու հայտարարությունը, որը նա արել է Լեհաստանի սեյմում չորեքշաբթի՝ օգոստոսի 20-ին:

Քաղաքական գործչի խոսքով՝ ռուբլով գործառնություններից համաշխարհային գերտերությունների հրաժարվելը պետք է «կանխարգելիչ պատժամիջոց» դառնա ռուսական տնտեսության դեմ, որը «կաշխատեր առաջ անցնելու ուղղությամբ»:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է իմանա, թե ինչից է հարկավոր վախենալ և ինչ է նրան սպասվում», - ավելացրել է Չերնեցկին:

Լեհաստանը, լինելով դեպի Ռուսաստան խնձորի և այլ մրգերի խոշոր արտահանողը, ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների հետևանքով ԵՄ երկրների շրջանում առավել շատ տուժած երկրներից է: INF ներդրումային բանկի գնահատմամբ՝ Լեհաստանը ռուսական պարենային էմբարգոյի հետևանքով կզրկվի 23 հազար աշխատատեղից, ինչը ԵՄ մյուս երկրների համեմատ բավականին մեծ թիվ է:

Ինչպես նշում է ING-ին, ԵՄ-ում գործազուրկների բանակը կհամալրվի 130 հազար մարդով այն պատճառով, որ Ռուսաստանը հրաժարվել է միրգ, բանջարեղեն և այլ պարենային ապրանք գնել եվրոպական երկրներից: Դրամական արտահայտմամբ ԵՄ-ի կորուստները կկազմեն 6,7 մլրդ եվրո:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև