Հայկական բանկերում չեն կարողանա կալանք դնել հաճախորդի ամբողջ հաշվի վրա. օրինագիծ

14.08.2014 16:58
Հայկական բանկերում չեն կարողանա կալանք դնել հաճախորդի ամբողջ հաշվի վրա. օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոփոխություններին, որոնք առաջարկել են մի խումբ պատգամավորներ։

Ինչպես նշեց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, փոփոխություններով նախատեսվում է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դրած կալանքը բանկերում կամ վարկային այլ կազմակերպություններում կտարածվի պարտատիրոջ ոչ թե ամբողջ հաշվի վրա, ինչպես գործող օրենսդրությունում, այլ միայն հարկադիր վճարման ներկայացված պարտքի չափի վրա։

«Փոփոխությունները կատարվում են քաղաքացիների սեփական գույքի պահպանման և պաշտպանության նպատակով, քանի որ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պարտատիրոջ ամբողջ հաշվի վրա և ոչ թե միայն պարտքի գումարի վրա դրվող կալանքի կիրառման դեպքերը»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ նախատեսվում են բանկերի և վարկային կազմակերպությունների փոխհատուցումներ հաճախորդների հաշիվների` ԴԱՀԿԾ որոշման մեջ նշված գումարից ավելի մեծ գումարի կալանքի դեպքում։

Մասնավորապես, բանկերը կպարտավորվեն իրենց հաճախորդներին չափից ավելի պահված գումարի 0.1 տոկոսը վճարել պահման յուրաքանչյուր օրվա համար` որպես հաճախորդին հասցրած փոխհատուցում։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին առաջարկեց առաջարկված փոփոխություններն անհապաղ ընդունել` հաշվի առնելով դրանց կարևորությունը և օպերատիվ կարգով ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև