ԳՈՒՄԱՐ թեմյով բոլոր նորությունները

Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

05.10.2012 11:35

Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի կառավարությունը կդիմի Եվրամիությանը 14 մլրդ դոլար ստանալու խնդրանքով, հաղորդում է Associated Press–ը` հղում անելով իրազեկ աղբյուրին։ Փորձագետների հաշվարկներով, երկրին անհրաժեշտ է մինչև 7 մլրդ դոլար` երկրի բանկային համակարգի աջակցության համար, գրում է РБК–ն։

Բացի այդ, 2012 թվականի նոյեմբերին Կիրպոսը պետք է վարկատուներին 751 մլն եվրո վճարի, թեև կառավարությունը չունի այդ միջոցները։ Ընդհանուր առմամբ Կիպրոսը պետք է վարկատուներին 6 մլրդ եվրո վճարի մինչև 2015 թվականը։

Հունիսի վերջին Կիպրոսի կառավարությունը եվրագոտու իր գործընկերներին դիմել է ֆինանսական օգնության կոչով։ Աջակցության ծրագրի հաստատման դեպքում իշխանությունները մտադիր էին հատկացված միջոցների հաշվին պայքարել Հունաստանի պարտքային ճգնաժամի հետևանքների դեմ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կիպրոսը Եվրամիությունից 14 մլրդ դոլար կխնդրի «բանկերի աջակցության» համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ կառավարությունը 4 մլրդ դրամ է ուղղել Պահուստային ֆոնդ

04.10.2012 16:32

ՀՀ կառավարությունը 4 մլրդ դրամ է ուղղել Պահուստային ֆոնդ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել 4 մլրդ դրամ տնտեսած միջոցներն ուղղել կառավարության Պահուստային ֆոնդ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ կառավարությունը 4 մլրդ դրամ է ուղղել Պահուստային ֆոնդ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,7 մլն

10.09.2012 14:50

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,7 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $84,7 մլն՝ 1 դոլարի դիմաց 409,48 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $84,7 մլն՝ 1 դոլարի դիմաց 409,48 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 11,3 մլն եվրո և շուրջ 756,6 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 513,79 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,61 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 103,5 մլն դոլար, մոտ 13,5 մլն եվրո և ավելի քան 101 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 410,53 դրամ, 1 եվրոյի դիմաց 517,3 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,78 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62,8 մլն դոլար: ($1 –412,02 դրամ է):–0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,7 մլն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Յանդեքս-Դենգի»-ի օգտագործողները կարող են միջոցներ տեղափոխել Visa կամ MasterСard ցանկացած քարտի վրա

09.02.2012 19:36

«Յանդեքս-Դենգի»-ի օգտագործողները կարող են միջոցներ տեղափոխել Visa կամ MasterСard ցանկացած քարտի վրա

Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և աշխարհի ավելի քան 20 երկրների «Յանդեքս-Դենգի»-ի օգտագործողներն այսօրվանից կարող են միջոցներ տեղափոխել Visa կամ MasterСard ցանկացած քարտի վրա, ասվում է «Յանդեքս-Դենգի»-ի կայքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «Յանդեքս-Դենգի»-ի օգտագործողները կարող են միջոցներ տեղափոխել Visa կամ MasterСard ցանկացած քարտի վրա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ