«Յանդեքս-Դենգի»-ի օգտագործողները կարող են միջոցներ տեղափոխել Visa կամ MasterСard ցանկացած քարտի վրա

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և աշխարհի ավելի քան 20 երկրների «Յանդեքս-Դենգի»-ի օգտագործողներն այսօրվանից կարող են միջոցներ տեղափոխել  Visa կամ MasterСard ցանկացած քարտի վրա, ասվում է «Յանդեքս-Դենգի»-ի կայքում:

Ինչպես նշվում է կայքում, անհրաժեշտ գումարը կարել է ուղարկել ինչպես սեփական, այնպես էլ մեկ ուրիշ մարդու քարտի վրա:

Քարտին միջոցների փոխանցման համար բավական է նշել դրա համարը: Գումարը հաշվին կնստի մեկ-երկու աշխատանքային օրվա ընթացքում:

«Բանկային քարտ ներկայումս շատերն ունեն, և մենք փորձում ենք օգտագործողներին ընձեռել դրա օգտագործման առավելագույն հնարավորությունները: Դուք կարող եք շաղկապել քարտը Ձեր հաշվին, դրանից լցնել դրամապանակը և գնումներ կատարել: Մինչ օրս քարտի վրա արագ փոխանցում կարող էին իրականացնել Ալֆա-Բանկի, «Օտկրիտիե» ՎԲ-ի և ՌոսԵվրոԲանկի հաճախորդները: Այժմ այս ծառայությունը հասանելի է մեր բազմաթիվ օգտատերերին»,- մեջբերվում են «Յանդեքս-Դենգի» ընկերության զարգացման տնօրեն Մարիա Գրաչյովայի խոսքերը:

Մեկ գործառնության ընթացքում նույնականացված հաշվետերը կարող է քարտի վրա տեղափոխել մինչև 75 հազ ռուբլի, իսկ անանուն հաշվի քարտապանը՝ ոչ ավելի, քան 15 հազ ռուբլի:

Կոմիսիոն վճարը կազմում է 15 ռուբլի և փոխանցման գումարի 3 տոկոսը: Միջոցների՝ արտարժութային հաշվի փոխանցման ժամանակ փոխարկումն իրականացվում է MasterCard, Visa-ի փոխարժեքով կամ քարտը թողարկած բանկի փոխարժեքով:

Բացի բանկային քարտի վրա միջոցների տեղափոխումից՝ «Յանդեքս-Դենգի»-ի օգտատերերն առաջվա պես կարող են համակարգից կանխիկ գումար ստանալ: Դա կարելի է իրականացնել CONTACT և Migom դրամական փոխանցումների համակարգերի գրասենյակներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img