ԱՌԱՋԸՆԹԱՑ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՀ–ն նշում է, որ Հունաստանում առաջընթաց է զգացվում տնտեսական բարեփոխման հարցում

07.05.2013 12:04

ԱՄՀ–ն նշում է, որ Հունաստանում առաջընթաց է զգացվում տնտեսական բարեփոխման հարցում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանն առաջընթաց է գրանցել բյուջետային պակասուրդի և մրցունակության բարձրացման հարցում, սակայն տնտեսությունը վերականգնելու համար դեռ պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության կազմած զեկույցում։

ԱՄՀ–ն համարում է, որ բյուջետային պակասուրդի կրճատման առաջընթացն էական է 2010 թվականից ի վեր, տարեվերջին երկիրը կարող է ստանալ բյուջեի առաջնային հավելուրդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«2013-2014 թվականների բյուջետային ծրագիրը ցույց է տալիս կառավարության վճռականությունը ֆինանսական հատվածում իր պարտավորությունները կատարելու հարցում»,– ասվում է զեկույցում։ Այնուամենայնիվ, պետական պարտքը մնում է շատ բարձր մակարդակում, կարծում են ԱՄՀ ներկայացուցիչները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՀ–ն նշում է, որ Հունաստանում առաջընթաց է զգացվում տնտեսական բարեփոխման հարցում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հունաստանի ֆիննախը հայտարարել է վարկատուների հետ խորհրդակցություններում նկատվող առաջընթացի մասին

13.09.2012 13:32

Հունաստանի ֆիննախը հայտարարել է վարկատուների հետ խորհրդակցություններում նկատվող առաջընթացի մասին

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը վարկատուների եռյակի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների հինգ օրերի ընթացքում առաջին անգամ հայտարարել է կոշտ տնտեսման փաթեթի վերաբերյալ բանակցություններում նկատվող առաջընթացի մասին, որի հավանությունից է կախված 31.5 միլիարդ դոլարի վարկի հերթական տրանշի հատկացումն Աթենքին։ Հերթական հանդիպումը շարունակվել է գրեթե երեք ժամ, և Ստուրնարասն այն բնութագրել է որպես կառուցողական, բայց զերծ է մնացել կանխատեսումներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հունաստանի ֆիննախը հայտարարել է վարկատուների հետ խորհրդակցություններում նկատվող առաջընթացի մասին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024