ԱՄՀ–ն նշում է, որ Հունաստանում առաջընթաց է զգացվում տնտեսական բարեփոխման հարցում

07.05.2013 12:04
ԱՄՀ–ն նշում է, որ Հունաստանում առաջընթաց է զգացվում տնտեսական բարեփոխման հարցում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանն առաջընթաց է գրանցել բյուջետային պակասուրդի և մրցունակության բարձրացման հարցում, սակայն տնտեսությունը վերականգնելու համար դեռ պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության կազմած զեկույցում։

ԱՄՀ–ն համարում է, որ բյուջետային պակասուրդի կրճատման առաջընթացն էական է 2010 թվականից ի վեր, տարեվերջին երկիրը կարող է ստանալ բյուջեի առաջնային հավելուրդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«2013-2014 թվականների բյուջետային ծրագիրը ցույց է տալիս կառավարության վճռականությունը ֆինանսական հատվածում իր պարտավորությունները կատարելու հարցում»,– ասվում է զեկույցում։ Այնուամենայնիվ, պետական պարտքը մնում է շատ բարձր մակարդակում, կարծում են ԱՄՀ ներկայացուցիչները։

Զեկույցի հեղինակների կարծիքով, Հունաստանն ավելի ակտիվ պետք է պայքարի հարկերի վճարումից խուսափելու դեմ, մի շարք մասնագիտությունների հասանելիություն ստեղծի մրցակցությունը բարձրացնելու համար և որպեսզի կոշտ տնտեսման ծանրությունը չկրեն միայն պետական հատվածի աշխատողները և կենսաթոշակառուները։

Զեկույցում մի շարք խորհուրդներ կան հարկային վարչարարության և պետական կառավարման, սոցիալական պաշտպանության բարեփոխման վերաբերյալ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև