Հունաստանի ֆիննախը հայտարարել է վարկատուների հետ խորհրդակցություններում նկատվող առաջընթացի մասին

13.09.2012 13:32
Հունաստանի ֆիննախը հայտարարել է վարկատուների հետ խորհրդակցություններում նկատվող առաջընթացի մասին
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը վարկատուների եռյակի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների հինգ օրերի ընթացքում առաջին անգամ հայտարարել է կոշտ տնտեսման փաթեթի վերաբերյալ բանակցություններում նկատվող առաջընթացի մասին, որի հավանությունից է կախված 31.5 միլիարդ դոլարի վարկի հերթական տրանշի հատկացումն Աթենքին։ Հերթական հանդիպումը շարունակվել է գրեթե երեք ժամ, և Ստուրնարասն այն բնութագրել է որպես կառուցողական, բայց զերծ է մնացել կանխատեսումներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջընթաց կար, բայց դեռ վաղ է որևէ բան ասել»,– նախարարի խոսքն է մեջբերում «Էթնոս» պարբերականի կայքը։
Խորհրդակցությունները սկսվել են ուրբաթ օրվանից, և ավելի վաղ Ստուրնարասն ասել էր, որ բանակցությունները դժվար են առաջ գնում, խոստացել էր շարունակել «վարկատուներին ընդունվող քայլերի ճիշտ լինելու մեջ համոզելու փորձերը»։ Բանակցությունների մասնակիցները դրանք անվանել էին կոշտ, «շատ ծանր»։
ԶԼՄ–ների տվյալներով, վարկատուները պահանջում են կրճատել բյուջեի ծախսերը ևս 2 միլիարդ եվրոյով։ Նրանք հավանություն են տվել 5.5 միլիարդ եվրոյով պետծախսերի կրճատման քայլերին, պարզաբանումներ են խնդրում 3.5 միլիարդ եվրոյի փաթեթի վերաբերյալ, պահանջում են վարչական բարեփոխման խստացում և պետական հատվածում պաշտոնանկություններ` 150 հազար պետական պաշտոնյա մինչև 2015 թվականը։
Վարկատուների եռյակի` Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՀ–ի ներկայացուցիչները Հունաստանի կառավարությունից պահանջում են երկու տարով ավելացնելո կենսաթոշակի անցնելու տարիքը` ներկայիս 65 տարեկանից մինչև 67։ «Եռյակը» կարծում է, որ դա կտնտեսի 900 միլիոն եվրո։
Այլ պահանջների թվում են` պետպաշտոնյաների և տնտեսության պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի հետագա կրճատումը։
ԶԼՄ–ները հայտնում են, որ բանակցային սեղանին է նաև վարկատուների առաջարկը վեցօրյա աշխատանքային շաբաթվա, աշխատաժամերի ավելացման և նվազագույն աշխատավարձի կրճատման վերաբերյալ առաջարկը, թեև Հունաստանի աշխատանքի նախարարը հայտարարել էր, որ այդ հարցերը չեն քննարկվում։
Հունաստանի կառավարությունը նախկինում համաձայնեցրել է քայլերի փաթեթը և փորձում է թույլ չտալ երկրի բնակիչների սոցիալական վիճակի հետագա վատացում։
Հունաստանի բնակչությունը չի դիմանա կոշտ տնտեսման նոր միջոցներին, հանդիպումներից մեկից հետո հայտարարել էր վարչապետ Անտոնիս Սամարասը։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև