ԱՍՄՈՒՆՍԵՆ թեմյով բոլոր նորությունները

ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

17.05.2013 20:38

ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը ենթադրում է, որ Գերմանիայի տնտեսության աճը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում ավելի զգալի կլինի` 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ։ «Իմ կարծիքով` մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ընթացիկ եռամսյակը գերմանական տնտեսության համար ավելի հաջող կլինի, քան նախորդը»,– Բեռլինում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Ասմուսենը։

Նա նշել է, որ չնայած դրական առաջխաղացումներին, ԳԴՀ–ին անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել այնպիսի ոլորտներում, ինչպիսին է` կրթությունը, էներգետիկան, հարկումը։ Բարեփոխումների հետ մեկտեղ ժողովրդավարական իրավիճակի բարելավումը պետք է թույլ տա գերմանական տնտեսությանը խուսափել ռեցեսիայի ռիսկերից, հաղորդում է rbc.ru–ն` հղում անելով Reuters–ին։

Գերմանիայի Ազգային վիճակագրական գրասենյակի հրապարակած նախնական տվյալները վկայում են, որ Գերմանիայի ՀՆԱ–ն 2013թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 0,1 տոկոսով։ Վերլուծաբանները ՀՆԱ–ի 0,3 տոկոսանոց աճ էին նշում։ 2012թ.–ի առաջին եռամսյակի համեմատ Գերմանիայի ՀՆԱ–ն հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0,2 տոկոսով։ Իրականում 2013թ.–ի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ–ն կրճատվել է 1,4 տոկոսով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024