գլխավոր իրադարձություններ թեմյով բոլոր նորությունները

2017 թ.–ի 10 հիմնական ֆինանսական իրադարձություններն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

20.12.2017 12:19

2017 թ.–ի 10 հիմնական ֆինանսական իրադարձություններն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամփոփելով անցնող տարվա արդյունքները` «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2017 թ.–ին ՀՀ ֆինանսական հատվածում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունների տասնյակը։

1. Դրամային մեղմ քաղաքականության դադարեցում

ՀՀ ԿԲ–ն մարտին դադարեցրեց դրամային քաղաքականության թուլացումը` պահպանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6%–ի սահմանում։ 2015 թ.–ի երկրորդ կեսից ԿԲ–ն սկսեց աստիճանաբար նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Արդյունքում, այն 2015 թ.–ի հունիսին գրանցված 10,5%–ից նվազեց մինչև 6% 2017 թ.–ի փետրվարին։ Այդ ժամանակահատվածում կարգավորիչը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 12 անգամ, ընդ որում` 8 անգամ միայն 2016 թ.–ին։ 2015–2016 թթ.–ին ԿԲ–ն դրամային քաղաքականության թուլացում իրականացրեց տնտեսությունը խթանելու համար, քանի որ հանրապետությունում գրանցվել էր գնանկում, տնտեսական ակտիվության նվազում, բնակչության եկամուտների կրճատում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on 2017 թ.–ի 10 հիմնական ֆինանսական իրադարձություններն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024