Վերլուծություն

Մետաղի շուկա. ոսկու գնանշումները նվազել են, իսկ պղնձինը՝ բարձրացել ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի ներքո

08.02.2012

Մետաղի շուկա. ոսկու գնանշումները նվազել են, իսկ պղնձինը՝ բարձրացել ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի ներքո
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին թեթև նվազման միտում է ցուցադրել, քանի որ ներդրողները զգուշություն էին պահպանում՝ հետևելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքին: Հունաստանի շարունակվող բանակցությունները մասնավոր վարկատուների հետ պետպարտքի վերակազմավորման վերաբերյալ նպաստել են շուկայի լարվածության ուժեղացմանը: Պորտուգալիայի պետական տասնամյա պարտատոմսերի 15%-ից բարձր աճը նույնպես ճնշում գործադրեց ոսկու վրա:
Սակայն երեքշաբթի՝ հունվարի 31-ից սկսած՝ ոսկու շուկայում իրավիճակը փոխվեց դեպի լավը: Թանկարժեք մետաղը շարունակեց աճել մինչև ուրբաթ՝ փետրվարի 3-ը, Եվրոպայում բյուջետային ավելի սերտ միության ստեղծման հարցում զգալի առաջընթացի, ինչպես նաև Եվրամիության 25 երկրների առաջնորդների կողմից 500 մլրդ եվրոյի կայունության մշտական հիմնադրամի վերաբերյալ համաձայնագրի  ստորագրման ֆոնի ներքո: Եվրագոտու դրական մակրոտնտեսական վիճակագրությունը նույնպես նպաստեց ոսկու արժեքի աճին: Իսկապես, արտադրական հատվածի համար PMI ինդեքսի վերջնական տվյալները հունվարին աճել են մինչև 48,8՝ դեկտեմբերի 46,9-ի դիմաց: Շաբաթվա վերջում եվրոպական առևտրային նստաշրջանի ընթացքում թանկարժեք մետաղի գնանշումները կարողացան հասնել տասնմեկշաբաթյա նոր առավելագույնին՝ 1763,11 ԱՄՆ դոլարի տրոյական մեկ ունցիայի դիմաց:
Այնուամենայնիվ, փետրվարի 3-ի ամերիկյան առևտրային նստաշրջանի ժամանակ ոսկու արժեքը սկսեց նվազել: Թանկարժեք մետաղի գնանշումները նվազման ազդակ ստացան ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թվի մասին սպասվածից ավելի բարենպաստ տվյալներից հետո: Այսպես, հունվարին ցուցանիշն աճեց 243 հազարով՝ կանխատեսվող 145-ի փոխարեն, գործազրկության մակարդակը նվազեց մինչև 8,3 տոկոս՝ դեկտեմբերի 8,5 տոկոսի համեմատ:
Արդյունքում, ոսկու արժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,73 տոկոսով՝ մինչև 1725,08 ԱՄՆ դոլար տրոյական ունցիայի դիմաց:
Առաջիկա շաբաթ հնարավոր է ոսկու արժեքի որոշակի նվազում կամ կոնսոլիդացիա, քանի որ ԱՄՆ զբաղվածության շուկայի բավականին դրական տվյալները զգալիորեն թուլացրեցին ամերիկյան տնտեսության քանակակական խթանման նոր ծրագրի համար ներդրողների հույսերը: Այնուամենայնիվ, թանկարժեք մետաղի գնանշումների նվազումը կսահմանափակվի ներդրումային կայուն պահանջարկով՝ Եվրոպայի տնտեսական անկայունության ֆոնի ներքո: Դեղին մետաղի համար աջակցություն կլինի այս շաբաթ տրոյական ունցիայի դիմաց 1680 ԱՄՆ դոլարի ցուցանիշը:
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան լուրերից արժե ուշադրություն դարձնել դեկտեմբերի առևտրային հաշվեկշռի տվյալներին: Եվրոպական լուրերից պետք է առանձնացնել հունվարին Գերմանիայի սպառողական գների ինդեքսի վերջնական տվյալները, ինչպես նաև ԵԿԲ-ի տոկոսադրույքի մասով գումարված նիստը և կառույցի նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի՝ փետրվարի 9-ին: Ակնկալվում է, որ եվրոպական կարգավորիչն անփոփոխ կթողնի տոկոսադրույքը՝ 1 տոկոսի մակարդակում: Եթե ակնկալիքներն արդարանան, իսկ  պարոն Դրագիի մեկնաբանությունները զուսպ դրական լինեն, ապա ոսկին, հնարավոր է, վերականգնի իր աճը: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններում դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 17750 ԱՄՆ դոլարը:
Դիտումներ: 27

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Կարծիքներ չկան »

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ԱՄՆ ԴՊՀ հայտարարության շնորհիվ

30.01.2012

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ԱՄՆ ԴՊՀ հայտարարության շնորհիվ

Անցած հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու արժեքն աճեց 4,3 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1737,72 ԱՄՆ դոլարի:

Դիտումներ: 46

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Կարծիքներ չկան »

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում

30.01.2012

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի սեկցիայում նվազել է 0,06 տոկոսով՝ հասնելով 387,28 դրամի: Առքուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմել է 18,325 մլն ԱՄՆ դոլար, ինչը 37,78 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, կազմել է 387,95 դրամ:

Դիտումներ: 41

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Կարծիքներ չկան »

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժույթի շուկան հունվարի 16-20-ն ընկած ժամանակահատվածում

25.01.2012

Հայաստան. արժույթի շուկան հունվարի 16-20-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,41 տոկոսով՝ հասնելով 387,50 դրամի:

Դիտումներ: 37

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Նորություններ, Վերլուծություն | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճեց Չինաստանից և եվրագոտուց ստացված դրական տվյալների շնորհիվ

24.01.2012

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճեց Չինաստանից և եվրագոտուց ստացված դրական տվյալների շնորհիվ

Նախորդ շաբաթվա ընթացքում, բացի հինգշաբթի օվանից, ոսկու գնանշումը համոզիչ աճ էր արձանագրում: Առևտրային հինգ օրերի ընթացքում ոսկու արժեքն ավելացավ 1,74 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1666,19 ԱՄՆ դոլարի:

Դիտումներ: 33

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում

17.01.2012

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի սեկցիայում աճել է 0,76 տոկոսով՝ հասնելով 389,11 դրամի:

Դիտումներ: 57

Բաժիններ՝ Bonds.am, Արժույթային շուկա, Նորություններ, Վերլուծություն | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ներդրողների տրամադրության բարձրացման ֆոնի ներքո

16.01.2012

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ներդրողների տրամադրության բարձրացման ֆոնի ներքո

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ներդրողների տրամադրության բարձրացման ֆոնի ներքո

Դիտումներ: 92

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն առաջիկա շաբաթվա ընթացքում կորոշվեն ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանություններով

10.01.2012

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն առաջիկա շաբաթվա ընթացքում կորոշվեն ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանություններով

Հետտոնական շաբաթը, ինչպես և սպասվում էր, բավական հագեցած է: Հիմնական մասնակիցների վերադարձը շուկա, առքուվաճառքի ծավալների աստիճանաբար վերականգնումը, ինչպես նաև անցած շաբաթ հրապարակված մակրոտնտեսական վիճակագրությունը շուկայում էական փոփոխությունների են հանգեցրել:

Դիտումներ: 68

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկու գնանշումներն աննշան, իսկ պղնձի գները մեծ աճ են գրանցել

26.12.2011

Մետաղների շուկա. ոսկու գնանշումներն աննշան, իսկ պղնձի գները մեծ աճ են գրանցել

Նախորդ շաբաթ ոսկու գինը 0,64 տոկոսով աճել է՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 1607,25 ԱՄՆ դոլարի: Շաբաթվա առաջին կեսին թանկարժեք մետաղի գնանշումներն աճեցին ԱՄՆ-ից և եվրագոտուց, մասնավորապես Գերմանիայից ստացված դրական մակրոտնտեսական նորությունների, ինչպես նաև Իսպանիայի պարտատոմսերի տեղաբաշխման հաջող աճուրդի ֆոնի ներքո:

Դիտումներ: 115

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Comments Off

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը դեկտեմբերի 19-23-ը

26.12.2011

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը դեկտեմբերի 19-23-ը

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի սեկցիայում աճել է 0,39 տոկոսով՝հասնելով 383,75 դրամի:

Դիտումներ: 85

Բաժիններ՝ Bonds.am, Արժույթային շուկա, Նորություններ, Վերլուծություն | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
11.02.2012