ԴՐԱՄԱՀԱՎԱՔ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկը 1 մլն դրամ կփոխանցի Քեսաբահայերի աջակցության հիմնադրամին

23.04.2014 15:53

Անելիք Բանկը 1 մլն դրամ կփոխանցի Քեսաբահայերի աջակցության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով Բանկում բացված հատուկ հաշվեհամարին երկու շաբաթում փոխանցել են 1 մլն ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի աշխատակիցները միացել էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին: Հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է լիարժեք իրականացնել ֆինանսական աջակցությունը դրա կարիքն ունեցող քեսաբահայերին հասցնելու կազմակերպչական աշխատանքները:

Մարտի 21–ից սկսած Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։
««Անելիք Բանկ»-ի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել հանգանակությանը»,– ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը 1 մլն դրամ կփոխանցի Քեսաբահայերի աջակցության հիմնադրամին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Սիրիահայերին աջակցության առաջին մեկ միլիոն դրամը ստացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի հաշվին

18.09.2012 18:46

Սիրիահայերին աջակցության առաջին մեկ միլիոն դրամը ստացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի հաշվին

Սիրիայի հայկական սփյուռքի աջակցության բանկային հաշվին, որը բացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ում, արդեն ստացվել է առաջին մեկ միլիոն դրամը, երեքշաբթի տեղեկացրեց ՀՅԴ կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Սիրիահայերին աջակցության առաջին մեկ միլիոն դրամը ստացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի հաշվին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024