22.11.2021 18:39
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության բաժինը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ համատեղ կազմակերպեցին աշխատանքի ցուցահանդես ֆինանսական և բանկային ոլորտներում երիտասարդ մասնագետների համար: Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին «Որակյալ մասնագետներ որակյալ աշխատատեղերի համար» համայնքային ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում և ուղղված է սոցիալապես խոցելի խմբերի մարդկանց աջակցելուն՝ բարելավելով նրանց զբաղվածության մակարդակը, հաղորդում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունը:
Ծրագրի շնորհիվ սոցիալապես խոցելի խմբերից 86 երիտասարդներ՝ հիմնականում Երևանից, Գյումրիից և Վանաձորից, բարելավել են աշխատանքային հմտությունները «Բանկային գործ և ֆինանսներ» հավաստագրեր շնորհող ծրագրի միջոցով, որը մշակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության բաժնի կողմից։ Սա հասանելի, գործնական և համապարփակ, երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները զարգացնող ծրագիր է, որը միտված է լրացնելու աշխատունակության բացը։ Այն ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ առաջարկողների պահանջների հստակ սահմանման շնորհիվ ստեղծում է կամուրջ համապատասխան որակյալ և հասանելի կրթության միջոցով և օգնում է պատրաստել որակյալ ու աշխատունակ երիտասարդ մասնագետների։
Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ամերիկյան համալսարանը և HSBC Հայաստանն կազմակերպեցին աշխատանքի ցուցահանդես «Որակյալ մասնագետներ որակյալ աշխատատեղերի համար» համայնքային ծրագրի շրջանակում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ