02.09.2016 15:31
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, 2016թ.-ի հունիսին կազմել է 377 977 դրամ` նախորդ տարվա հունիսի համեմատ աճելով 3,2%-ով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 392,5 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 359,6 հազար դրամ:
Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 114,7 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` 119,7 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 120,4 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 122,7 հազար դրամ:
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում հունիսին ավելացել է 3,2%–ով` մինչև 378 հազար դրամ
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ