ՄԵՏԱՂԻ ՇՈՒԿԱ թեմյով բոլոր նորությունները

Մետաղների շուկա. ԱՄՆ ԴՊՀ մեկնաբանությունների ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններ են բռնել

19.03.2012 17:27

Մետաղների շուկա. ԱՄՆ ԴՊՀ մեկնաբանությունների ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններ են բռնել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա սկզբին ոսկու գինը նվազեց՝ վերջին ութ շաբաթում գրանցելով նոր նվազագույն թիվ՝ 1634,39 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա պայմանավորված էր ԱՄՆ-ից ստացված նորություններով, ինչպես նաև շաբաթվա սկզբին FOREX արժույթի միջազգային շուկայում ամրապնդվող ամերիկյան արժույթով:

Թանկարժեք մետաղի գնանշումները տապալվեցին՝ հաղթահարելով 1700,0 ԱՄՆ դոլար առանցքային հոգեբանական մակարդակը, այն բանից հետո, երբ ԱՄՆ ԴՊՀ-ն հրապարակեց երեքշաբթի՝ մարտի 13-ին, տոկոսադրույքի վերաբերյալ նիստի արդյունքները: Ամերիկյան կարգավորիչը կորցրեց վերջին շաբաթում ստացված ԱՄՆ դրական տնտեսական տվյալների ֆոնի ներքո քանակական մեղմացման նոր միջոցների հույսերը:

Միաժամանակ եվրագոտու պարտքային խնդիրների ռիսկերի նվազումը նույնպես պակասեցնում է ոսկու՝ որպես ապաստան-ակտիվի գրավչությունը: Թանկարժեք մետաղի գնանշումների վրա էական բացասական ազդեցությունը տեղեկություն բերեց, որ Հնդկաստանի կառավարությունը հնարավոր է՝ ավելացնի ոսկու մաքսային տուրքերը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղների շուկա. ԱՄՆ ԴՊՀ մեկնաբանությունների ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններ են բռնել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024