Մետաղների շուկա. ԱՄՆ ԴՊՀ մեկնաբանությունների ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններ են բռնել

19.03.2012 17:27
Մետաղների շուկա. ԱՄՆ ԴՊՀ մեկնաբանությունների ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններ են բռնել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա սկզբին ոսկու գինը նվազեց՝ վերջին ութ շաբաթում գրանցելով նոր նվազագույն թիվ՝ 1634,39 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա պայմանավորված էր ԱՄՆ-ից ստացված նորություններով, ինչպես նաև շաբաթվա սկզբին FOREX արժույթի միջազգային շուկայում ամրապնդվող ամերիկյան արժույթով:

Թանկարժեք մետաղի գնանշումները տապալվեցին՝ հաղթահարելով 1700,0 ԱՄՆ դոլար առանցքային հոգեբանական մակարդակը, այն բանից հետո, երբ ԱՄՆ ԴՊՀ-ն հրապարակեց երեքշաբթի՝ մարտի 13-ին, տոկոսադրույքի վերաբերյալ նիստի արդյունքները: Ամերիկյան կարգավորիչը կորցրեց վերջին շաբաթում ստացված ԱՄՆ դրական տնտեսական տվյալների ֆոնի ներքո քանակական մեղմացման նոր միջոցների հույսերը:

Միաժամանակ եվրագոտու պարտքային խնդիրների ռիսկերի նվազումը նույնպես պակասեցնում է ոսկու՝ որպես ապաստան-ակտիվի գրավչությունը: Թանկարժեք մետաղի գնանշումների վրա էական բացասական ազդեցությունը տեղեկություն բերեց, որ Հնդկաստանի կառավարությունը հնարավոր է՝ ավելացնի ոսկու մաքսային տուրքերը:

Ամեն դեպքում, շաբաթվա երկրորդ կեսին ոսկու շուկայում իրավիճակը դրական ուղղություն բռնեց: Թանկարժեք մետաղը կարողացավ մասամբ վերականգնել իր դիրքերը հիմնական արժութային զույգի ամրապնդման ֆոնի ներքո, ինչպես նաև առավել ցածր գնային մակարդակներում գնումների շնորհիվ:

Արդյունքում՝ նախորդ շաբաթվա ընթացքում ոսկու արժեքը նվազեց 3,06 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1659,66 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր է ոսկու արժեքի փոքր աճ կամ ամրապնդում, քանի որ փետրվարին ԱՄՆ-ի սպառողական գների էական աճը հավանաբար ներդրողների կողմից որպես դրական գործոն կընկալվի թանկարժեք մետաղի շուկայի համար: Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի համար որպես դիմադրություն հանդես կգա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1700 ԱՄՆ դոլար արժեքը: Միաժամանակ ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նախկինի պես կխոչընդոտեն ոսկու աճին:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան վիճակագրությունից պետք է առանձնացնել առաջնային և երկրորդական բնակշուկայի վերաբերյալ փետրվարյան տվյալները և շաբաթվա ընթացքում գործազրկության համար նպաստ ստանալու առաջնային հայտերի թիվը, ինչպես նաև ԴՊՀ-ի համաժողովի ընթացքում Բեն Բերնանկեի ելույթը: Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել PMI կոմպոզիտային ինդեքսի և մարտի ընթացքում արտադրական ոլորտի գործնական ակտիվության ցուցիչի վերաբերյալ տվյալները:
Այն դեպքում, եթե վերը նշված տնտեսական վիճակագրությունը, չնայած դրական կանխատեսումներին, բացասական լինի, իսկ Բերնանկեի մեկնաբանությունները կրկին հիասթափեցնեն շուկայի մասնակիցներին, ոսկին կարող է շարունակել իր նվազումը: Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու համար որպես աջակից հանդես կգա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1615,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճեց 1,03 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,8825  ԱՄՆ դոլարի: Պղնձի թանկացման պատճառներից մեկը դարձավ մինչև 2014թ.-ի վերջը մեղմ մոնետար պայմաններ հաստատելու մտադրության վերաբերյալ ամերիկյան կարգավորիչի հայտարարությունը: Վերջին շրջանում ԱՄՆ-ից ստացված դրական մակրոտնտեսական վիճակագրությունը նույնպես աջակցեց կարմիր մետաղի գնանշումներին:

Նախորդ շաբաթ կարմիր մետաղի համար լրացուցիչ աջակից գործոն դարձավ Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող բորսային պաշարը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան շատ անգամ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից: Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը չափավոր դրական կգտնվի: Եթե այդ կանխատեսումներն արդարանան, և ԱՄՆ-ից ստացված առաջնային և երկրորդական բնակշուկայի վերաբերյալ տվյալները, և եվրագոտու արտադրական ոլորտի գործնական ակտիվության ցուցիչը բարենպաստ կլինեն, իսկ պարոն Բերնանկեի մեկնաբանությունները չափավոր դրական կլինեն, գունավոր մետաղները, որոնց թվում նաև պղինձը, կարող են շարունակել իրենց աճը:

Սակայն, եթե այդ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան արժույթը կրկին վերսկսի իր աճը, պղինձը կարող է նաև էժանանալ: Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքն է 3,75 – 4,00 ԱՄՆ դոլարը՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց:
Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքն ու խմբագրության դիրքորոշումը կարող են չհամընկնել


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև