մինի-կենտրոններ թեմյով բոլոր նորությունները

Արարատբանկը Երևանի համայնքներում վաճառքի մինի-կենտրոններ կբացի

23.10.2009 17:10

Արարատբանկը Երևանի համայնքներում վաճառքի մինի-կենտրոններ կբացի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն պատրաստվում է մինի-կենտրոններ բացել Հայաստանի բոլոր համայնքներում, իսկ հետագայում՝ նաև Հայաստանի մարզերում:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից: Տեղեկատվության համաձայն, վաճառքի մինի-կենտրոնների ստեղծման նպատակն է Արարատբանկի բանկային մանրածախ ծառայություններն ավելի մոտեցնել հասարակությանը, հնարավորություն ընձեռել հասարակության ամենատարբեր շերտերին անմիջականորեն օգտվելու Արարատբանկի բանկային արտադրանքներից` առանց բանկի գլխավոր գրասենյակ կամ խոշոր մասնաճյուղեր այցելելու:

Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոններում ցանկացած մարդ կարող է օգտվել տեղական և միջազգային պլաստիկ քարտերով մատուցվող ծառայություններից, միջազգային արագ դրամական փոխանցումներից, հաշիվների սպասարկումից, դրամի փոխանակման, կոմունալ վճարումների և տասնյակ այլ ծառայություններից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Արարատբանկը Երևանի համայնքներում վաճառքի մինի-կենտրոններ կբացի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024