ՈՒԿՐԱԻՆԱ թեմյով բոլոր նորությունները

Համաշխարհային բանկը 3 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

11.03.2014 12:52

Համաշխարհային բանկը 3 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը 2014 թվականին մինչև 3 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային, որից 2 մլրդ դոլարը` արդեն գոյություն ունեցող նախագծերի շրջանակում, գրված է կազմակերպության պաշտոնական կայքում։ 3 մլրդ դոլարից մեկ միլիարդը երկիրը կստանա, եթե կառավարությունը համաձայնի տնտեսական բարեփոխումներ կատարել։

Ավելի վաղ ԱՄՀ ներկայացուցիչ Ռեզա Մոգադամը հայտնել էր, որ հիմնադրամը պատրաստ է Ուկրաինային 15 մլրդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ տրամադրել։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ 2 մլրդ դոլարը երկիրը կստանա մոտ ժամանակներում, հաղորդում է РБК–ն։

Ուրկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ–ն և Եվրամիությունը` Վաշինգտոնը խոստացել է Կևին հատկացնել 1 մլրդ դոլար, Բրյուսելը` 11 մլրդ եվրո ($15 մլրդ)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Համաշխարհային բանկը 3 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Standard & Poor’s–ը փոխել է Ուկրաինայի համար նախատեսված բացասական կանխատեսումը

26.12.2013 14:18

Standard & Poor’s–ը փոխել է Ուկրաինայի համար նախատեսված բացասական կանխատեսումը

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է իր կանխատեսումը Ուկրաինայի էմիտենտի վարկային վարկանիշի վերաբերյալ (ազգային և արտասահմանյան արժույթով)` «բացասականից» դարձնելով «կայուն»։ Միաժամանակ Ուկրաինայի վարկանիշը պահպանվել է B- մակարդակում, հաղորդում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Standard & Poor’s–ը փոխել է Ուկրաինայի համար նախատեսված բացասական կանխատեսումը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Ռուբլին Ուկրաինայում ազատ փոխարկվող արժույթ կդառնա

19.12.2013 12:46

Ռուբլին Ուկրաինայում ազատ փոխարկվող արժույթ կդառնա

Ռուսական ռուբլին ազատ փոխարկվող արժույթ կդառնա։ Այն կներառեն Ուկրաինայի Ազգային բանկի արտարժույթների և բանկային մետաղների դասակարգիչի առաջին խմբում։ Այդ մասին գրում է «РБК–Ուկրաինան»` ներկայացնելով ռուս–ուկրաինական միջպետական հանձնաժողովի վեցերորդ նիստի արձանագրությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռուբլին Ուկրաինայում ազատ փոխարկվող արժույթ կդառնա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.04.2024