Ռուբլին Ուկրաինայում ազատ փոխարկվող արժույթ կդառնա

19.12.2013 12:46
Ռուբլին Ուկրաինայում ազատ փոխարկվող արժույթ կդառնա

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական ռուբլին ազատ փոխարկվող արժույթ կդառնա։ Այն կներառեն Ուկրաինայի Ազգային բանկի արտարժույթների և բանկային մետաղների դասակարգիչի առաջին խմբում։ Այդ մասին գրում է «РБК–Ուկրաինան»` ներկայացնելով ռուս–ուկրաինական միջպետական հանձնաժողովի վեցերորդ նիստի արձանագրությունը։

Պարբերականը ներկայացնում է մի հատված փաստաթղթից. «Կատարել 2013թ.–ի հոկտեմբերի 15–ի ՌԴ–ի և Ուկրաինայի ներդրումային, ֆինանսական և ոլորտային համագործակցության հարցերի կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» 12–րդ կետը»։

Այդ համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 17–ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։  Պետությունների ղեկավարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ընդունել` Ուկրաինային 15 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելու, ինչպես նաև ռուսական գազի արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 268,5 դոլար նվազեցնելու մասին։

Ազատ փոխարկվող է համարվում այն արժույթը, որի համար ոչ մի սահմանափակում չի կիրառվում արժութային գործառնություններ իրականացնելու համար։ Ազատ փոխանակման իրավունքը սովորաբար հաստատվում է կենտրոնական բանկի կողմից ,հաղորդում է РБК–ն։

Սակայն ազատ փոխարկմանը հաջորդում են մի շարք բարդություններ։ Օրինակ` փոխանակվող փոխարժեքների վերահսկողության համար մնում են միայն շուկայական գործիքները, ինչն ազդում է ունենում գնաճի վրա։ Այն երկրում, որտեղ փողերը ներմուծվում են, դա խթանում է գնաճային հոսքերը, իսկ այն երկրում, որտեղից գումարը դուրս է բերվում, դանդաղում է։

Ազատ փոխարկվող արժույթ հասկացությունը կիրառվում է նաև նեղ իմաստով, այս դեպքում ազատ փոխարկվող է համարվում այն արժույթը, որն օգտագործվում է CLS վճարային համակարգում հաշվարկներ իրականացնելու համար։ Այժմ այդպիսի արժույթները 17–ն են` դոլարը, եվրոն, բրիտանական ֆունտը, ճոպանական իենը, շվեյցարական ֆրանկը, մեքսիկական պեսսոն, շեկելը և այլն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև