10.04.2018 18:30
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև:
Դրա շրջանակում մայիսի 5-ին Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությանը աջակցությունը գործունեության ողջ ընթացքում եղել է Կոնվերս Բանկի առաջնահերթություններից մեկը: Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու՝ մասնավորապես, քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ