ՌՈՍԻԱ թեմյով բոլոր նորությունները

«Ռոսիա» բանկը հաշվարկային բանկ կդառնա մեծածախ էներգաշուկայի համար

29.05.2014 13:09

«Ռոսիա» բանկը հաշվարկային բանկ կդառնա մեծածախ էներգաշուկայի համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոտավորապես հուլիսի 16–ին Ալֆա–բանկի փոխարեն մեծածախ էներգաշուկայի համար հաշվարկային բանկ կդառնա «Ռոսիա» բանկը, որի խոշորագույն բաժնետերը Յուրի Կովալչուկն է, տեղեկացրել է «Совет рынка» ոչ կոմերցիոն գործընկերության ղեկավար Մաքսիմ Բիստրովը։

Ավելի վաղ ԱՄՆ–ն և ԵՄ–ն Ռուսաստանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ սահմանեցին Ղրիմի հարցում ունեցած դիրքորոշման կապակցությամբ` հաստատելով մուտքի արգելք ստացած անձանց ցուցակներն ու սառեցնելով նրանց ակտիվները։ Բացի ռուս պաշտոնյաներից պատժամիջոցների ցուցակում հայտնվեց նաև գործարար Յուրի Կովալչուկը, ինչպես նաև «Ռոսիա» բանկը, որի սեփականատերն է Կովալչուկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ ընթանում են կազմակերպչական–տեխնիկական ընթացակարգերը, շուկայի բոլոր մասնակիցները պետք է համապատասխան հաշիվներ բացեն «Ռոսիա» բանկում, իսկ բանկն իր հերթին պետք է ծրագրային ապահովում մշակի։ Գործառույթները «Ռոսիա» բանկին կփոխանցվեն մոտավորապես հուլիսի 16–ին», – ասել է Բիստրովը հինգշաբթի «Коммерсант» թերթում հրապարակված հարցազրույցի ժամանակ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ռոսիա» բանկը հաշվարկային բանկ կդառնա մեծածախ էներգաշուկայի համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

15.10.2013 12:11

ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հավանության է արժանացրել ABR Investments B.V. ընկերության (աֆիլացված է «Ռոսիա» բանկի հետ)` Tele2 Russia–ի բաժնետոմսերի 10 տոկոսը ձեռք բերելու մասին միջնորդությանը, РБК–ին հայտնել են հակամենաշնորհային գերատեսչությունից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024