ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

15.10.2013 12:11
ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հավանության է արժանացրել ABR Investments B.V. ընկերության (աֆիլացված է «Ռոսիա» բանկի հետ)`  Tele2 Russia–ի բաժնետոմսերի 10 տոկոսը ձեռք բերելու մասին միջնորդությանը, РБК–ին հայտնել են հակամենաշնորհային գերատեսչությունից։

Ավելի վաղ հայտարարվել էր Invintel B.V.–ի` Tele2 Russia հոլդինգի բաժնետոմսերի 40 տոկոսի գնման միջնորդությանը հավանություն տալու մասին։ Այդպիսով, «Ռոսիա» բանկի կառուցվածքները կոնսոլիդացրել են Tele2 Russia հոլդինգի բաժնետոմսերի 50 տոկոսը։

2013 թվականի ապրիլին ՎՏԲ բանկը ձեռք է բերել Tele2 Russia–ն շվեդական Tele2–ից 2.4 մլրդ դոլարով և իր վրա է վերցրել օպերատորի` 1.15 մլրդ դոլարի մաքուր պարտքը։ ՎՏԲ–ն միանգամից հայտարարել է, որ հետագայում կվաճառի փաթեթի մի մասը, հաղորդում է РБК–ն։

Հոկտեմբերի 2–ին ՎՏԲ վարչության նախագահի տեղակալ Յուրի Սոլովյովը հայտարարել է, որ բանկն առաջիկա շաբաթների ընթացքում ծրագրում է վաճառել Tele2 Russia–ում իր բաժնեմասը երեք–չորս ներդրողների խմբում։ Նա միաժամանակ չի նշել փաթեթը և պոտենցիալ գնորդներին։ Յու. Սոլովյովը միան նշել է, որ գնորդների թվում չկան  «մեծ եռյակի» (ՄՏՍ, «Մեգաֆոն», «ՎիմպելԿոմ») օպերատորներ և նրանց բաժնետերեր, մասնավորապես, «Սիստեմա» ԲՖԿ–ն։ Բանկիրը նաև չի բացառել երկու–երեք տարի հետո Tele2 Russia–ի մուտքն IPO։ Բջջային օպերատորի բորսա մտնելուց հետո ՎՏԲ–ն կարող է նվազեցնել իր բաժնեմասը ոչ պակաս քան 20 տոկոսով։

Ի սկզբանե Tele2 Russia–ի հիմնական հավակնորդը «Ռոստելեկոմն» էր։ ՎՏԲ–ի կողմից դիսքաունթերը գնելու պահից կես տարվա ընթացքում քննարկվում էին «Ռոստելեկոմի» կողմից Tele2 Russia–ի գնման հնարավոր սխեմաները։ Ներկայում շուկայի մասնակիցները կարծում են, որ «Ռոսիա» բանկն արդյունքում իր փաթեթը կվաճառի «ազգային չեմպիոնին»։

Ավելի վաղ քննարկվում էր համատեղ ձեռնարկության ստեղծման թեման, որում պետք է ընդգրկվեին Tele2 Russia–ն և «Ռոստելեկոմի» բջջային ակտիվները։ Նման համագործակցությունը շահավետ կլիներ երկու օպերատորների համար։ Tele2 Russia–ն այդ դեպքում կստանար երկար սպասված մուտքը Մոսկվայի շուկա և կկարողանար ծառայություններ մատուցել նորագույն տեխնոլոգիաների (3G և LTE) օգտագործմամբ «Ռոստելեկոմի» ցանցերում։ «Ռոստելեկոմն» իր հերթին Tele2 Russia–ի GSM-ցանցերի հասանելիություն կստանար։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև