Շաբաթվա ամենակարդացվող լուրերը

anticrisis.am
2014-11-17 14:14:30 Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենում
Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենումՀամաշխարհային տնտեսությանը նոր գլոբալ ֆինանսական ճգնաժամ է սպառնում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրիսբենում կայացած G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո լույս տեսած հոդվածում, որը հրապարակվել է The Guardian թերթի կայքում:
2014-09-19 12:22:53 ԵԿԲ–ն միայն 82 մլրդ եվրոյի հակաճգնաժամային վարկ է կարողացել բաժանել
ԵԿԲ–ն միայն 82 մլրդ եվրոյի հակաճգնաժամային վարկ է կարողացել բաժանելԵվրոպական կենտրոնական բանկը նպատակային ֆինանսավորման հակաճգնաժամային ծրագրի նոր փուլի շրջանակում նախատեսում էր նվազագույն տոկոսադրույքով 400 մլրդ եվրո վարկ տրամադրել բանկերին, սակայն դրա քառորդ մասն էլ չի կարողացել տալ։
2013-12-11 19:11:53 Կիպրոսը 340 մլն եվրո կհատկացնի գործազրկության դեմ պայքարին, որը, ինչպես սպասվում է, իր բարձրակետին կհասնի հաջորդ տարի և կգերազանցի 19%–ը
Կիպրոսը 340 մլն եվրո կհատկացնի գործազրկության դեմ պայքարին, որը, ինչպես սպասվում է, իր բարձրակետին կհասնի հաջորդ տարի և կգերազանցի 19%–ըԿիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը նշել է, որ 300 մլն եվրոն, որի կեսը կհատկացնի Եվրոպայի ներդրումային բանկը, կուղղվի առևտրային բանկերին փոքր և միջին ձեռնարկություններին ցածր տոկոսադրույքով վարկավորելու համար։
2013-10-24 12:49:48 Եվրագոտու համախառն պետական պարտքը 8.65 տրլն եվրոյի է հասել
Եվրագոտու համախառն պետական պարտքը 8.65 տրլն եվրոյի է հասել Եվրագոտու երկրների համախառն պետական պարտքը` արժութային միության տարեկան ՀՆԱ–ի տոկոսային հաշվարկով 2013 թվականի երկրորդ եռամսյակում հասել է 93,4%–ի, նշված է Eurostat ծառայության հրապարակած նյութերում։ Եվրագոտու կառավարությունների պարտքային բեռն առաջին եռամսյակում 93.2 տոկոս էր գնահատվել, իսկ 2012 թվականի կեսին` 90 տոկոսից մի քիչ պակաս։
2013-10-08 14:06:35 Կիպրոսում գտել են ֆինանսական վերջին ճգնաժամի մեղավորներին
Կիպրոսում գտել են ֆինանսական վերջին ճգնաժամի մեղավորներին Մարտին Կիպրոսում գրանցված ֆինանսական ճգնաժամի հիմնական մեղավորները երկրի նախկին նախագահ կոմունիստ Դիմիտրիս Խրիստոֆիասն և նրա կառավարությունն են, որը չկարողացան վերահսկել ծախսերը և հավատարիմ մնացին երկրի ղեկավարման «բռնապետական» մոդելին։ Նման հետևություն է արել կիպրոսյան ճգնաժամի պատճառների հետաքննության անկախ հանձնաժողովը, գրում է Reuters–ը։
2013-06-24 16:28:07 Հունաստանի դատարանը օրինական է ճանաչել 100 մլրդ եվրոյի պետական պարտատոմսերի դուրսգրումը
Հունաստանի դատարանը օրինական է ճանաչել 100 մլրդ եվրոյի պետական պարտատոմսերի դուրսգրումըՀունաստանի պետական խորհուրդը` երկրի գերագույն վարչարարական դատարանը, սահմանադրական ու օրինական է ճանաչել 2012 թվականի մարտին հունական պետական պարտատոմսերի դուրսգրումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը։
Լրահոս
18.12.2017