ՀԱՄՀ-ն ծրագրում է 2010թ.-ին շուրջ 100 մլն դոլար բերել Հայաստան

23.10.2009 17:34
ՀԱՄՀ-ն ծրագրում է 2010թ.-ին շուրջ 100 մլն դոլար բերել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային մրցունակության та, սեփական կանխատեսումների համաձայն և հաշվի առնելով ճգնաժամի հանգամանքը, մտադիր է իր ծրագրերի իրականացման համար 2010 թ.-ին շուրջ 100 մլն դոլարի լրացուցիչ արտասահմանյան ներդրումներ ներգրավել, ուրբաթ լրագրողներին ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Նրա խոսքով, մյուս տարի կշարունակվի 2009թ.-ի ծրագրերի իրականացումը, մասնավորապես, զբոսաշրջության ու առողջապահության ոլորտում:

«Աշխատանքը կտարվի այս ուղղություններով ներդրումային դաշտի նշման գծով, ինչի արդյունքում կմշակվեն նոր ծրագրեր»,- ասաց նա:

Այս առնչությամբ Փափազյանը պարզաբանեց, որ նոր ծրագրերը զբոսաշրջության և ուռուցքաբանության ոլորտում 2010 թ.-ին կմշակվեն կախված նրանից, թե որքան հաջող կընթանա ներդրումներ ներգրավելու գործընթացը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից 2009թ.-ին հաստատվել ու իրագործվում է Տաթևի վանքի վերականգնման ու վերածննդի 20 մլն դոլար արժողությամբ ծրագիրը, ինչպես նաև վանքի մոտակայքում տուրիստական համալիրի ստեղծումը, ինչը խթանի դեր կխաղա Հայաստանի հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման համար:

Հիմնադրամը մասնակցում է նաև Հայաստանում շուրջ 30 մլն եվրո արժողությամբ միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի համար:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որը ստեղծվել է 2007թ.-ի նոյեմբերին, ոչ պետական կառույց է, որը գործում է պետության ու մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքով:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում, որը գլխավորում է ՀՀ վարչապետը, ընդգրկված են կառավարության 6 ներկայացուցիչ, Հայաստանի և սփյուռքի 6 ակնառու գործարար, ինչպես նաև միջազգային դոնոր-կազմակերպության 1 ներկայացուցիչ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև