«Հայաստան» համահայկական հիմնադրամը բանկային հաշիվ է բացել սիրիահայերին օգնելու համար

10.08.2012 13:33
«Հայաստան» համահայկական հիմնադրամը բանկային հաշիվ է բացել սիրիահայերին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկշաբաթյա բանկային հաշիվ է բացել սիրիահայերին օգնելու համար, հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Որոշումն ընդունվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության կողմից` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով։

«Հայաստան» հիմնադրամի վերահսկողության ներքո կուտակված գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն Սիրիայում հայ համայնքի ազգային իշխանությանը, և տեղում ստեղծված համակարգող մարմինն ինքը` ըստ նպատակահարմարության կբաշխի դրանք` ծագող խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով:

«Ներկայում Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող մեր բոլոր հայրենակիցներին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային եւ արտարժութային հետեւյալ հաշվեհամարներին»,– ասվում է հաղորդագրությունում։

HSBC Bank Armenia
9, V. Sargsyan Str. Yerevan Armenia
SWIFT: MIDLAM22

ACC NO 001-002195-102 (USD)
ACC NO 001-002195-104 (EUR)
ACC NO 001-002195-001 (AMD)
HSBC Bank Armenia9, V. Sargsyan Str. Yerevan Armenia
SWIFT: MIDLAM22
ACC NO 001-002195-102 (USD)
ACC NO 001-002195-104 (EUR)
ACC NO 001-002195-001 (AMD)

«Սիրիահայերի օժանդակության խնդիրների հետ կապված բոլոր հարցերով մեր հայրենակիցները կարող են դիմել Սփյուռքի նախարարություն, ինչպես նաեւ զանգահարել «Հայաստան» հիմնադրամ +37410 56 01 06 (105) հեռախոսահամարով»,– նշեցին մամուլի ծառայությունից:

Սիրիահայ համայնքը մինչև վերջին ժամանակները կազմել է 100 հազար մարդ։ Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար սիրիահայ համայնքը սփյուռքի ամենահզոր համայնքներից է։
Հայերը մեծամասնությամբ ապրում են Հալեպում (ավելի քան 60 հազ. մարդ), Դամասկոսում, Լատակիայում և այլ քաղաքներում։

Սիրիայի լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով հայերը վերադառնում են պատմական հայրենիք։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնվել է 1992 թվականին և հիմնական խնդիրը համազգային, Հայաստանի և ԼՂՀ ենթակառուցվածքների զարգացման նախագծերի իրագործումն է։ Հոգաբարձումների խորհրդի կազմում են ողջ աշխարհի հայկական համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև