Հայաստանի միկրոֆինանսական կազմակերպությունների համար պահուստային հիմնադրամի ստեղծումը նպատակահարմար կլիներ

15.11.2011 17:52
Հայաստանի միկրոֆինանսական կազմակերպությունների համար պահուստային հիմնադրամի ստեղծումը նպատակահարմար կլիներ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջիկայում միկրոֆինանսական կազմակերպությունների համար պահուստների ստեղծում չի ակնկալվում: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Կրեդիտ Կորպ» ՈւՎԿ-ի գլխավոր տնօրեն Աբել Խաչատրյանը:

Սակայն, նրա խոսքերով, նման պարտադիր հիմնադրամի ստեղծումը նպատակահարմար կլիներ:

«Պարտադիր պահուստային հիմնադրամի ձևավորումը կարող էր օգնել միկրոֆինանսական կազմակերպություններին դիմակայելու հնարավոր ֆինանսական ճգնաժամին, բացի այդ, դա կնպաստեր ազգային արժույթի կայունացմանը», - ասել է նա:

«Կրեդիտ Կորպ» ՓԲԸ-ն գործում է Հայաստանում 2010 թ.-ի չորրորդ եռամսյակից: «ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 177,8 մլն դրամ, պարտավորությունենրը 3,1 մլն դրամ, իսկ կապիտալը՝ 174,8 մլն դրամ:

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրում գործում է 31 վարկային կազմակերպություն: Միաժամանակ ՎԿ-ների ընդհանուր ակտիվներն ինը ամսվա արդյունքում կազմել են 109,7 մլրդ դրամ, կապիտալը՝ 42,5 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 67,2 մլրդ դրամ: (1 դոլարը 384,45 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև