ՀՀ ԿԲ-ն 930 մլն դրամ ծավալով գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

28.10.2009 13:41
ՀՀ ԿԲ-ն 930 մլն դրամ ծավալով գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը երեքշաբթի 930 մլն դրամ ծավալով և AMGT39277106 համարանիշով գանձապետական կարճաժամկետ 39-շաբաթյա պարտատոմսեր է տեղաբաշխել։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Աճուրդին մասնակցել է 7 դիլեր։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 930 000 000 դրամ, բոլորը դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով։

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.1785 % է, 8.7900 % տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությամբ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև