Հայաստանի ԿԲ–ն 3 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

08.05.2013 16:21
Հայաստանի ԿԲ–ն 3 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 8-ին տեղի է ունեցել 2021 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 535 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 835 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 700 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 637 512 849 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4334 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4334 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև