Հայաստանի բանկերի աշխատավարձային ֆոնդերն 1–ին եռամսյակում աճել են 8%–ով

18.05.2017 20:53
Հայաստանի բանկերի աշխատավարձային ֆոնդերն 1–ին եռամսյակում աճել են 8%–ով

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի աշխատավարձային ծախսերը 2017 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8 տոկոսով` կազմելով 14.4 մլրդ դրամ։

Այսպիսի տվյալներ է բերում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության տվյալները 2017 թվականի առաջին եռամսյակում)։

Հայաստանի բանկերի ածխատավարձերի ծախսերի բաժնեմասը վարչական և օպերացիոն այլ ծախսերի համախառն ծավալում կազմել է 53.7 տոկոս։

«ԱՌԿԱ» գործակալության ռենքինգի համաձայն, 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանի աշխատավարձային ֆոնդերի ամենամեծ չափերով առաջատարների հնգյակում են` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը, ՎՏԲ–Հայաստան Բանկը, Ամերիաբանկը, Արդշինբանկը, Կոնվերս բանկը։

Այսպիսով, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը հայկական բանկերի շարքում աշխատավարձային ֆոնդով առաջատար է։

2017 թվականի 1–ին եռամսյակում բանկի աշխատավարձային ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ, ինչը 14,5%–ով ավելի է 2016 թվականի նույն ցուցանիշի նկատմամբ։ Միաժամանակ, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿն առաջատար է նաև աշխատակիցների թվով` բանկում աշխատում է 1328 մարդ։

ՎՏԲ Հայաստանի բանկի աշխատավարձերի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1.59 մլրդ դրամ (աճը` 16,64%), Ամերիաբանկինը` 1.47 մլրդ դրամ (աճը` 28%), Արդշինբանկինը` 1.31 մլրդ դրամ (աճը` 25,8%), Կոնվերս բանկինը` 985.8 մլն դրամ (աճը` 23,5%)։

Վարչական և օպերացիոն այլ ծախսերի համախառն ծավալը կազմել է 26.8 մլրդ դրամ (աճը` 2,56%)։  ($1 - 483,86 դրամ) -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև