Հայաստանում արտարժույթի փոխարժեքը մինչև 2010 թ. մայիս կկազմի 450-460 դրամ - 1$. նախկին վարչապետ

24.02.2010 15:11
Հայաստանում արտարժույթի փոխարժեքը մինչև 2010 թ. մայիս կկազմի 450-460 դրամ - 1$. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտարժույթի փոխարժեքը մինչև 2010 թ.-ի մայիս կբարձրանա և կհասնի 1 դոլարի դիմաց 450-460 դրամի, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սակայն հնարավոր է, որ դրան գործը չհասնի, քանի որ նրանք (իշխանությունները - «ԱՌԿԱ») արտաքին միջոցներ են ներգրավում փոխարժեքը ֆինանսավորելու համար», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատյանը:

Հայաստանի պետբյուջեում դրամի նկատմամբ դոլարի հաշվարկային փոխարժեքն ամրագրված է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 376 դրամի սահմանում: Այսօրվա դրությամբ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը կազմում է 382,13 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց:
Միաժամանակ Բագրատյանը նշեց, որ արտերկրից հայ հայրենակիցների փոխանցումները դեղատոմս չեն բոլոր չարիքների դեմ՝ ընդգծելով դրանց ծավալներն աստիճանաբար կրճատելու անհրաժեշտությունը:

«Ամենամեծ մոլորությունն այն է, որ հիմնականում հետխորհրդային տարածքի սփյուռքը կարող է մեզ փրկել», - ասաց նա:

ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի 12 ամիսների ընթացքում հայկական բանկերի միջոցով Հայաստան ստացված մասնավոր փոխանցումների ծավալը կազմել է 1575,7 միլիոն դոլար՝ կրճատվելով 30,6 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև