Հայաստանը իսկապես կզգա, որ դուրս է գալիս ճգնաժամից միայն 2011-2012 թթ.-ին. ՀԱԳՄ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը իսկապես կզգա, որ դուրս է գալիս ճգնաժամից միայն 2011-2012 թթ.-ին, չորեքշաբթի ասաց Հայաստանի Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ունեցած ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ճգնաժամի կործանարար ալիքը շրջանցել է Հայաստանը, և այսօր վերականգնման գործընթաց է գնում, որը շատ բարդ է և լուրջ ջանքեր է պահանջում ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության կողմից:

«Տվյալ առումով 2010 թ.-ը ճգնաժամի հետևանքների հաղթահարման տարի է, սա վերականգնման տարի կլինի, ինչի կապակցությամբ բյուջեում դրված տնտեսական աճը ևս համեմատաբար ցածր է: Միայն 2011-2012 թթ.-ին մենք իսկապես կզգանք, որ ճգնաժամից դուրս ենք եկել»,- ասաց Ղազարյանը:

Պետբյուջեի համաձայն՝ 2010 թ.-ին Հայաստանում ՀՆԱ աճը ծրագրված է 1,2 տոկոսի մակարդակում: ՎԶԵԲ-ը ԱՄՀ-ն և ՀԲ-ն հայկական տնտեսության աճը կանխատեսում են 2 տոկոսի սահմաններում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img