Հայկական տնտեսությունը պետք է նախապատրաստվի ճգնաժամին. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունը պետք է պատրաստ լինի ամենավատատես սցենարներին՝ Եվրոպայի ճգնաժամի հետ կապված, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:
«Գլոբալիզացված աշխարհում ինտեգրման աստիճանը բավականին բարձր է, և եվրոպական մայրցամաքի այժմյան խնդիրները չեն կարող շրջանցել ոչ մի երկրի, որն առևտրային կապեր ունի ԵՄ-ի հետ»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ յուրաքանչյուր երկիր փորձում է իր մեթոդներով նվազագույնի հասնցել ճգնաժամի հնարավոր հետևանքները:
«Մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, արտահանման հնարավորությունները՝ և երկրի, և ապրանքների առումով, որպեսզի հնարավորինս մեղմացնենք ճգնաժամի հետևանքները»,- նշեց Մինասյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ մոտեցող ճգնաժամի ծավալները դեռևս հայտնի չեն:
«Այդ առումով գործողությունները պետք է շատ հստակ լինեն՝ մեր տնտեսությունը վատագույնին նախապատրաստել, որպեսզի իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում հետևանքները նվազագույնը լինեն»,- ասաց պատգամավորը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img