Հայաստանի տնտեսական փորձագիտական հանրության կայացման ճանապարհին

23.03.2010 16:56
Հայաստանի տնտեսական փորձագիտական հանրության կայացման ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հիմնական տնտեսական ցուցանիշների դինամիկայի և զարգացման միտումների վերաբերյալ հարցման արդյունքները, որն անցկացվել է անկախ փորձագետների, տնտեսական լրագրողների և բանկային հատվածի հեղինակավոր ներկայացուցիչների շրջանում: Մեծ դիտողականության և պատկերի ամբողջականության նպատակով հարցման արդյունքները ներկայացված են ոչ միայն միջին ժամկետային  ժամանակահատվածում, այլև երկարատև հեռանկարում:

Ընդհանուր առմամբ խնդիր էր դրվել բացահայտել Հայաստանի տնտեսական իրավիճակի առավել անկողմնակալ պատկերը, իսկ հետագայում ձևավորել վերլուծության և կանխատեսման կուլտուրան, հանրապետությունում ստեղծել հեղինակավոր փորձագիտական հանրություն: Որքան էլ խոսվի այն մասին, որ կանխատեսումն անշնորհակալ գործ է, և այն հազվադեպ է համընկնում իրական թվերի հետ, այնուամենայնիվ, կանխատեսման կայացած ինստիտուտի առկայությունը մեծապես կարող է օգնել իրական հատվածի խաղացողներին ծրագրավորման, իրական սպասումների ձևավորման և սեփական ընթացիկ ու հեռանկարային տնտեսական գործունեության իրականացման հարցում:

Հայկական տնտեսության աճ գրանցվելու՞ է

Ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ առավել հրատապ են ՀՆԱ-ի ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ կանխատեսումները: Հայաստանում ներկայացված հիմնական միջազգային ֆինանսական ինստիտուտները, դրանք են՝ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, համակարծիք են, որ 2010թ.-ի արդյունքում հայկական տնտեսության աճը կարող է կազմել 2 տոկոս: Ինչպես պարզվեց, նրանց կանխատեսումներն ավելի լավատեսական էին, քան իշխանությունների պաշտոնական գնահատականը (1,2 տոկոս):

«ԱՌԿԱ» գործակալության հարցման մասնակիցները մեծամասամբ գերազանցեցին լավատեսությամբ ՀԲ-ին և ԱՄՀ-ին: Հայաստանում ՀՆԱ-ի դինամիկայի վերաբերյալ նրանց կանխատեսումը տատանվում էր 2 տոկոսանոց անկումից մինչև 4,5 տոկոսանոց աճի սահմաններում:

Հայկական բանկերը զբաղեցրեցին պաշտոնականին առավել մոտ դիրք: «Հայբիզնեսբանկն» ու «Հայէկոնոմբանկը» համակարծիք էին՝ նշելով տնտեսության աճը 1,5 տոկոսի սահմաններում և կանխատեսելով այդ ցուցանիշի ավելացումը 1-2 տոկոսի սահմաններում: Փոքր-ինչ պակաս լավատեսորեն է տրամադրված «Արմսվիսբանկը»՝ ընթացիկ տարվա արդյունքում ՀՆԱ-ի 1-1,5 տոկոսի կանխատեսմամբ, իսկ «Արարատբանկն» ավելի հեռատես դիրք զբաղեցրեց և նշեց տնտեսության աճի կարևորությունը 0-2 տոկոսի սահմաններում՝ սեփական սպասումները միջինացնելով մինչև 1 տոկոս:

Անկախ փորձագետների շրջանում պատկերը զգալիորեն տարբերվում է: ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ընդհանրապես տնտեսության աճի հնարավորություն չի տեսնում և ակնկալում է ՀՆԱ-ի միջինում 2 տոկոսի անկում: Միաժամանակ նա կարծում է, որ անկման ցուցանիշը կտատանվի մինուս 1 տոկոսից մինչև մինուս 4 տոկոսի սահմաններում: Սա ամենահոռետեսական կանխատեսումն է «ԱՌԿԱ» գործակալության հարցման արդյունքում:

Հարկ է ընդունել, որ այս բացասական ֆոնի ներքո Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանի կանխատեսումն ամենալավատեսականն է: Փորձագետը ոչ միայն հայրենական տնտեսության 3 տոկոսանոց աճի հնարավորություն է տեսնում, այլև չի բացառում այնպիսի իրավիճակ, որի դեպքում Հայաստանը կրկին կվերադառնա ՀՆԱ-ի աճի երկնիշ ցուցանիշին և այն տեսնում է 15 տոկոսի սահմաններում:

Հանուն արդարության հարկ է նշել, որ մեր հարցվածների շրջանում նմանատիպ լավատեսական տրամադրվածություն ոչ ոք չի դրսևորել: Այսպես, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի պրոռեկտոր, ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը հանդես են եկել նույն կանխատեսումներով՝ ՀՆԱ-ի 1,5 տոկոսանոց ավելացում: Սակայն եթե Սանդոյանը չի կասկածում տնտեսական աճի մեջ՝ նշելով նրա սահմանները 1-3 տոկոսի մակարդակում, ապա Հերգնյանն ավելի զգույշ է և չի բացառում այդ ցուցանիշի ինչպես 3 տոկոսանոց անկման, այնպես էլ 3 տոկոսանոց աճի հնարավորությունը:

Տնտեսական լրագրողների միության հինգ ներկայացուցիչները լավատեսորեն են նայում ապագային: Մասնավորապես, «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից, «Բազիս» տնտեսական ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Արամյանը կարծում է, որ Հայաստանին սպասվում է ավելի քան 3 տոկոսանոց աճ: Միաժամանակ Արամյանի կարծիքով՝ երկրում ՀՆԱ-ի միջին աճը 2010 թ.-ին կարող է կազմել 4,5 տոկոս, սակայն առավելագույն նշաձողը կարող է հասնել մինչև 6 տոկոսանոց ցուցանիշի:

Իր կանխատեսումներում խստագույններից մեկը գտնվեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի տնտեսական մեկնաբան Հերմինե Բաղդասարյանը, ով առավել հավանական է համարում տնտեսական աճի բացակայությունը, սակայն ավելի լայն կտրվածքում չի բացառում 3 տոկոսանոց անկում և 1 տոկոսանոց աճ նախատեսող սցենարի հնարավորությունը:

«Ազգ» և «Հայոց աշխարհ» թերթերի լրագրողներ Արա Մարտիրոսյանի և Վասակ Թարփոշյանի կանխատեսումները բոլոր առումներով նույնն են: Ըստ նրանց գնահատականների՝ Հայաստանին սպասվում է 1-3 տոկոսանոց աճ: «Կապիտալ» տնտեսական թերթից Արմենակ Չատինյանը ևս պաշտոնական դիրքին առավել մոտ ցուցանիշներ ներկայացրեց՝ կանխատեսելով Հայաստանի տնտեսության 1,5 տոկոսանոց աճ:

ՀՆԱ աճի/անկման կանխատեսում

Միջին կանխատեսում

Կանխատեսում «-ից» - «մինչև»

Բանկեր

«Հայբիզնեսբանկ»

1,5%

1 – 2%

«Հայէկոնոմանկ»

1,5%

1 – 2%

«Արմսվիսբանկ»

1 – 1,2%

1 – 1,5%

«Արարատբանկ»

1%

0 – 2%

Անկախ փորձագետներ

Բագրատ Ասատրյան

-2%

-1 – +4%

Էդվարդ Սանդոյան

1,5%

1 – 3%

Հեղինե Մանասյան

2,5 – 3%

15%

Մանուկ Հերգնյան

1,5%

-3 – +3%

Տնտեսական լրագրողներ

Վասակ Թարփոշյան

2%

1 – 3%

Հերմինե Բաղդասարյան

0%

-3 – + 1%

Աշոտ Արամյան

4,5%

3 – 6%

Արա Մարտիրոսյան

2%

1 – 3%

Արմենակ Չատինյան

1,5%

0,5 – 2%

Արտարժույթի փոխարժեքը սահուն կերպով մոտեցավ 400 դրամի շեմին՝ $1 դիմաց

2009 թվականի մարտի 3-ից հետո, երբ Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց արտարժույթի լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին, փորձագետների ճնշող մեծամասնությունն այն կարծիքին էր, որ այդ քայլն արդարացված էր, դրական, ավելին՝ քաղաքականություն, որը փրկեց երկրի ֆինանսական և բանկային համակարգերը։ Կարգավորիչն իր հերթին բազմիցս հայտարարում էր, որ չի պատրաստվում կանխատեսել 2010 թվականի փոխարժեքն, ինչպես նաև, որ կհետևի լողացող փոխարժեքի քաղաքականությանը։

Սակայն կանխատեսումներն, այնուամենայնիվ, հնչում են։ Մասնավորապես, մեր հարցման մասնակիցների մեծ մասը կասկած չունի, որ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 400 դրամի շեմի հաղթահարումը որոշված հարց է, և վերջին զարգացումները միայն հաստատաեցին դա։ Բացառություն են կազմում Արմենակ Չատինյանը, Արա Մարտիրոսյանը և Հեղինե Մանասյանը։

Մասնավորապես, Արմենակ Չատինյանի կարծիքով՝ ներքին և արտաքին շուկաներում ակնկալիքների իրագործման դեպքում տեղի կունենա դրամի 5%  արժևորում, իսկ փոխարժեքը կտատանվի 340-380 դրամի սահմաններում մեկ դոլարի դիմաց։ Արա Մարտիրոսյանը կանխատեսեց ավելի նեղ միջանցք՝ 365-375 դրամ, իսկ Հեղինե Մանասյանն իր կանխատեսումով առավելագույնս փոքրացրեց սպասվող շեմը մինչև 360 դրամ։

Արտարժույթի փոխարժեքի առավել լայն միջանցք է ցուցադրում Մանուկ Հերգնյանի կանխատեսումը։ Փորձագետը կարծում է, որ 1 դոլարի դիմաց 380 դրամ միջին հարաբերակցության դեպքում միջանցքի սահմանները կտատանվեն 370-460 դրամի շրջանում։ Հերմինե Բաղդասարյանը, Աշոտ Արամյանն, ինչպես նաև Արարատբանկի և Հայբիզնեսբանկի ներկայացուցիչները համոզված են, որ միջին հաշվով փոխարժեքը զգալիորեն կգերազանցի 400 դրամի շեմը։

Հայկական դրամի արժևորման ֆոնի ներքո մարտի առաջին 16 օրերի ընթացքում «Արմսվիսբանկի» և «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչներն, ինչպես նաև Էդվարդ Սանդոյանը կանխատեսում են 380-400 դրամի փոխարժեք, իսկ Վասակ Թարփոշյանը և Բագրատ Ասատրյանն ակնկալում են, որ միջանցքը կկազմի, համապատասխանաբար, 390-405 դրամ և 370-410 դրամ։

Ավելորդ չէ նշել, որ չնայած Հայաստանի պետբյուջեում մեկ դոլարի դիմաց դրված 376 դրամ փոխարժեքը, առանց բացառության բոլոր հայկական բանկերը մարտի 17-ին հաղթահարեցին մեկ դոլարի դիմաց 400 դրամի շեմը։

2010թ.-ին արժույթի փոխարժեքի կանխատեսում

Միջին կանխատեսում (AMD)

Կանխատեսում

«-ից» «մինչև» (AMD)

Բանկեր

«Հայբիզնեսբանկ»

400

380 – 420

«Հայէկոնոմբանկ»

388

380 – 400

«Արմսվիսբանկ»

384

387

«Արարատբանկ»

420

400 – 430

Անկախ փորձագետներ

Բագրատ Ասատրյան

390

370 – 410

Էդվարդ Սանդոյան

385

380 – 400

Հեղինե Մանասյան

380

360

Մանուկ Հերգնյան

425

370 – 460

Տնտեսական լրագրողներ

Վասակ Թարփոշյան

395

390 – 405

Հերմինե Բաղդասարյան

410

390 – 440

Աշոտ Արամյան

430

420 – 440

Արա Մարտիրոսյան

370

365 – 375

Արմենակ Չատինյան

350

380 – 340

Գնաճի աներևակայելի տատանումների կանխատեսումը Հայաստանում

Մեր հարցման վերջին կետը դարձավ մասնակիցների կանխատեսումը գնաճային ակնկալիքների վերաբերյալ։ Նշենք, որ Կենտրոնական բանկի համաձայն՝ 12-ամսյա սղաճի՝ փետրվարին արձանագրված 9,4-տոկոսոնոց սղաճն ամենաբարձրակետայինը կլինի և արդեն մարտից գնաճը կսկսի նվազել։ Այս կապակցությամբ Հեղինե Մանասյանի 17-20-տոկոսանոց հնարավոր գնաճի և 8-10 տոկոս միջին ցուցանիշի կանխատեսումը չափազանց հոռետեսական է թվում։

Միանգամայն հակառակ դիրքորոշում է ներկայացրել Էդվարդ Սանդոյանը, ով Հայաստանում 2% միջին գնաճ է կանխատեսել, իսկ դրա միջանցքը՝ 1-3 տոկոս։ Տարեկան կտրվածքով այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի արձանագրվել 2006 թվականից ի վեր։

Մյուս բոլոր հարցվածներն, ամենայն հավանականությամբ, համաձայն են կարգավորիչի հետ, որ «ավելի վատ արդեն չի լինի», սակայն նրանցից ոչ ոք հնարավոր չի համարում երկրի պետբյուջեում նախատեսված 4 ±1,5% գնաճի նպատակային ցուցանիշը։ Այս ցուցանիշին ամենամոտ կանխատեսումներն են «Հայէկոնոմբանկի», «Արարատբանկի» և Արմենակ Չատինյանի 6 տոկոս միջին սղաճի կանխատեսումները։ Վերջինը կարծում է, որ գնաճը կգերազանցի ԿԲ նպատայկային ցուցանիշը և կհայտնվի 6 տոկոսի շրջանում «ՀայՌուսգազարդի» կողմից գազի սակագնի, ինչպես նաև համաշխարհային շուկաներում հացահատիկի և շաքարավազի գնաճի դեպքում։

Աշոտ Արամյանը, Վասակ Թարփոշյանը, Բագրատ Ասատրյանը և «Հայբիզնեսբանկի» ներկայացուցիչը կարծում են, որ 2010 թվականին գնաճը փոքր-ինչ կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը և միջինը կարող է կազմել 7 տոկոս։ Իսկ Արա Մարտիրոսյանը և «Արմսվիսբանկի» ներակայացուցիչը կարծում են, որ նախորդ տարվա 6,5 տոկոս սղաճը կպահպանվի նաև այս տարի։

Հատկանշական է, որ այս տեսակետն է կիսում նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ով ակնկալում է, որ 2010 թվականի վերջին գնաճը կհայտնվի նույն մակարդակում, ինչ նախորդ տարի կամ, հնարավոր է, ավելի բարձր։

ԱՄՀ-ն՝ ի դեմս Հայաստանում առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի, գերազանցում է այս կանխատեսումն ընդամենը կես տոկոսային կետով, և նա պնդում է, որ ընթացիկ տարվա առաջին մի քանի ամիսներին գնաճը Հայաստանում կշարունակի մնալ  փոքր-ինչ բարձր Հայաստանի համար սովորական ցուցանիշից։ Իսկ տարվա կեսից գնաճը կսկսի կրճատվել և տարեկան կտրվածքով կկազմի 6 տոկոս։

Սղաճի կանխատեսումը 2010 թվականին

Միջին կանխատեսում

Կանխատեսում «-ից» - «մինչև»

Բանկեր

«Հայբիզնեսբանկ»

7%

6 – 8%

«Հայէկոնոմբանկ»

6%

5,5 – 6,5%

«Արմսվիսբանկ»

6,5%

7%

«Արարատբանկ»

6%

5 – 7%

Անկախ փորձագետներ

Բագրատ Ասատրյան

7%

6 – 10%

Էդվարդ Սանդոյան

2%

1 – 3%

Հեղինե Մանասյան

8 – 10%

17 – 20%

Մանուկ Հերգնյան

8,5%

6 – 9%

Տնտեսական լրագրողներ

Վասակ Թարփոշյան

7%

6-8%

Հերմինե Բաղդասարյան

9%

8 – 12%

Աշոտ Արամյան

7%

6 – 8%

Արա Մարտիրոսյան

6,5%

5,5 – 7,5%

Արմենակ Չատինյան

6%

7 – 4,5%

Ամփոփելով՝ շնորհակալություն ենք հայտնում հարցման բոլոր մասնակիցներին իրենց պատրաստակամության և պատասխանատվության համար, որով նրանք արձագանքեցին մեր առաջարկին։ Իհարկե, ցանկալի է, որպեսզի հայկական բանկերը և այլ ֆինանսական կառույցներն ավելի ակտիվ միանային մեր նախաձեռնությանը պատկերի ամբողջականության նպատակով, և մենք մեր երկխոսության խորացման հույս ունենք հետագայում։

«ԱՌԿԱ» գործակալությունը մտադիր է շարունակել նմանատիպ հարցումների պրակտիկան՝ կիսամյակը մեկ հաճախականությամբ, ինչը թույլ կտա դիտարկել գործընթացներն իրենց դինամիկայում։ Ի տարբերություն Կենտրոնական բանկի նմանատիպ կանխատեսումների, որոնց մենք հետևում և ողջունում ենք, մեր ձևաչափը կընդգրկի մեկ այլ հարթություն և կներկայացնի փորձագետների, շուկայի անմիջական մասնակիցների, ինչպես նաև տնտեսական թեմայով գրող լրագրողների գնահատականը։ Դրանով իսկ կմեծանա մեր վերջնական նպատակին հասնելու պոտենցիալը՝ Հայաստանի տնտեսական դաշտում բարձր որակավորման փորձագիտական հանրության ձևավորումը։

Հետագայում չենք բացառում ներկայացվող հարցերի շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ծրագրում ենք նոր մասնակիցների ներգրավում ինչպես անկախ տնտեսական փորձագետների միջավայրից, այնպես էլ իրական հատվածի խաղացողների և լրագրողների թվից, ովքեր առավել ակտիվ են լուսաբանում Հայաստանի տնտեսական կյանքն ու զարգացման հեռանկարները։ --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև