ՀՀ ԿԲ համակարգով թղթային վճարումների ծավալը նվազել է 48%-ով

18.05.2010 13:41
ՀՀ ԿԲ համակարգով թղթային վճարումների ծավալը նվազել է 48%-ով

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում թղթային եղանակով կատարված վճարումները կազմել են ՀՀ կենտրոնական բանկի համակարգերով իրականացված վճարումների ծավալի 32.81%-ը, քանակի 5%-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալը նվազել է 48%-ով, իսկ քանակը ավելացել է 1%), տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ կենտրոնական բանկի միջոցով թղթային եղանակով իրականացված վճարումների միջին օրական քանակը կազմել է 528 փոխանցում՝ 11 մլրդ դրամ ծավալով (2009թ. առաջին եռամսյակի համեմատ փոխանցումների միջին օրական ծավալը նվազել է 10 մլրդ դրամով), իսկ մեկ թղթային փոխանցման միջին ծավալը նվազել է մոտ 21 մլն դրամով և կազմել է 20 մլն դրամ: Համախառն թղթային վճարումների համակարգով փոխանցումները հիմնականում պայմանավորված է կնքված ռեպո գործառնություններով:

2010թ. առաջին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի միջև թղթային եղանակով իրականացվել է 4 մլրդ դրամ ծավալով 20 փոխանցում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև