Հայաստանի վարչապետը ԱՄՀ պատվիրակության հետ համագործակցության հարցեր է քննարկել

18.05.2010 19:21
Հայաստանի վարչապետը ԱՄՀ պատվիրակության հետ համագործակցության հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/.Երեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը՝ ԱՄՀ-ի հայաստանյան տնտեսական առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Չորեքշաբթի Երևանում տեղի կունենա Մարկ Լյուիսի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն գլոբալ տնտեսական հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում ԱՄՀ երկուշաբաթյա առաքելության արդյունքները։

ԱՄՀ-ի հրատարակած տնտեսական զարգացման (World economic outlook) կանխատեսման համաձայն՝ ըստ 2010թ.-ի արդյունքներով Հայաստանում ՀՆԱ աճը  1,8 տոկոս կկազմի, գնաճը՝ 6,8 տոկոս։ Հայաստանի պետբյուջեի նախագծում տնտեսական աճը ծրագրված է 1,2 տոկոսի չափով, իսկ գնաճը՝ 4 տոկոսի (±1,5%) մակարդակով։

Այսօրվա դրությամբ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 350,4 մլն SDR (մոտ $532,2 մլն) ընդհանուր գումարի միջոց է տրամադրել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև