26.06.2018 12:53
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Այսպիսով, բանկը ստեղծել է առավել բարենպաստ պայմաններ խնայողությունները հուսալի ու շահավետ պահպանելու և ավելացնելու համար: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կուտակել ուսման վարձի, ամանորյա հանգստի համար և այլն, իսկ Բանկն, իր հերթին, կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսների վճարման տեսքով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
«ՎՏԲ-Հայաստան բանկն ունի ավանդների լայն շարք. բարձր եկամտաբերությամբ, բայց առանց համալրումների և ելքարումների հնարավորության , համալրումների հնարավորությամբ, համալրումների և ելքագրումների հնարավորությամբ, երկարաժամկետ ավանդ «Մանկություն», ավանդ «Սոցիալական» հատուկ կենսաթոշակային տարիքի ավանդատուների համար», – հայտնում են բանկից։
Ավանդի ձևակերպումը բանկում տևում է մինչև 5 րոպե, որի համար կարելի է նախապես հերթագրվել նախընտրելի մասնաճյուղում ցանկալի ժամի և, այցելելով մասնաճյուղ, անմիջապես իրականացնել գործարքը:
Հետագայում ավանդի համալրման համար անհրաժեշտություն չկա այցելելու բանկի մասնաճյուղեր, քանի որ համալրուները կարելի է իրականացնել ավելի քան 2000 TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, որոնք հավասարաչափ տեղաբաշխված են Երևանում և մարզերում:
«Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար բանկում առկա է ևս մեկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ուղղորդել միջոցների մի մասը ավանդի համալրմանը», – նշվում է հաղորդագրությունում:
Բացի անմիջապես բանկի հուսալիության փաստից, ավանդի հուսալիությունն ապահովում է նաև «Ավանդների երաշխավորման հիմնադրամը», որը մինչև 100% երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով և 5 մլն դրամ արտարժույթով ավանդները:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: