11.05.2018 16:56
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Հնարավորությունը տարածվում է մինչև 1 տարի ժամկետով ներդրված ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով ՀՀ դրամով ավանդները, մասնավորապես:
• ավանդ «Շահավետ» ՀՀ դրամով՝ առանց ավանդի համալրման և ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչև 9.75% եկամտաբերություն
• ավանդ «Պրոգրես» ՀՀ դրամով ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչև 9.3% եկամտաբերությամբ:
Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչև մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես` չսպասելով ավանդի ժամկետի ավարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում Բանկը հաճախորդներին է տրամադրում նվեր՝ անվճար Mastercard քարտ` ավանդի գործողության ողջ ժամկետի համար:
Ավանդի ձևակերպման պահին և դրա գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով ստանալ վարկ՝ շահավետ պայմաններով:
Նոր հնարավորության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: