Հայկական բանկերը հունիսի 7-ից 11-ը 63,3 միլիոն դոլար են գնել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 7-11-ը բանկերը գնել են 63,3 միլիոն դոլար՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 375,58 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Այս մասին ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 55,9 միլիոն դոլար՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 377,70 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաշվետու ժամանակահատվածում «NASDAQ OMX Արմենիայի» ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 17,8 միլիոն դոլար՝ 1 դոլարի դիմաց 374,29 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաշվետու ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 752,7 հազար դոլարի առուվաճառքի գործարք՝ 1 դոլարի դիմաց 376,44 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, մայիսի 31-ից հունիսի 6-ը հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17,6 միլիարդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 52 միլիոն դոլար: (1 դոլարը 374,27 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img