Հայաստանում հունվար-մայիսին 7,6% գնաճ է գրանցվել

21.06.2010 15:45
Հայաստանում հունվար-մայիսին 7,6% գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հունվար-մայիս ամիսներին՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, 7,6 տոկոս գնաճ է գրանցվել։ Այս տվյալները «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հունվար-մայիս ամիսներին՝ 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 5,3 տոկոս աճ է գրանցվել։

Պետբյուջեի համաձայն` 2010թ.-ի ընթացքում Հայաստանում ծրագրվել է 4 տոկոս մակարդակով գնաճ (±1,5%) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև