Հայաստանում 12-ամսյա գնաճը մայիսին 5,1% է կազմել

08.06.2015 13:56
Հայաստանում 12-ամսյա գնաճը մայիսին 5,1% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2015թ.–ի մայիսին, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5,1 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ն։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալով` պարենային ապրանքների ցուցիչը (ներառյալ` ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը) 2015 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 104,7%, ոչ պարենային ապրանքներինը` 106,8%, իսկ ծառայությունների ոլորտի սակագների ցուցիչը` 103,9%։

2015 թվականի հունվար–մայիսին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն աճել են 5 տոկոսով, ընդ որում` պարենային ապարանքները թանկացել են 5.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 5.4 տոկոսով, սակագները թանկացել են 3.6 տոկոսով։

Միևնույն ժամանակ սպառողական շուկայում 2015 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, 0.5 տոկոս գնանկում է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների 1.2 տոկոս նվազումով։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև