ՀայՌուսԳազարդն իրականացրել է պարտատոմսերի արժեկտրոնների չորրորդ վճարումը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն 2010 հուլիսի 7-ին իրականացրել է AMHRGAB22ER0 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի արժեկտրոնների չորրորդ վճարումը: Որպես հաշվարկային բանկ՝ հանդես է եկել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Այդ մասին տեղեկացվում է բանկի պաշտոնական կայքում։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի միջև պարտատոմսերի թողարկման և տեղադրման ծառայությունների տրամադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2008թ.-ի մայիսի 20-ին։

Պայմանագրի համաձայն, էմիսիայի ծավալը 1 մլրդ դրամ է կազմել՝ 50 հազար դրամ անվանական արժեքով, 3 տարի շրջանառության ժամկետով։ Արժեկտրոնային եկամտաբերությունը որոշվել է տարեկան 9,5 տոկոսի չափով, իսկ արժեկտրոնների վճարումը կիրականացվի 6 ամիս հաճախականությամբ։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004թ.-ի նոյեմբերի 22-ին՝ շվեյցարական 100 տոկոսանոց կապիտալով, իսկ 2005թ.-ի փետրվարի 25-ին բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։

Այսօր Հայաստանում ռուսական գազի մատակարարն է «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն: Ընկերության կանոնադիր կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img