ՀՀ ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը հունիսի 30-ին 11,49 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 11,49 մլրդ դրամ՝ մայիսի 31-ի 11,67 մլրդ դրամի դիմաց՝ ամսվա ընթացքում նվազելով 178 մլդ դրամով։ Այդ մասին տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2010թ.-ի առաջին կիսամյակում  ապահովագրական կազմակերպությունների գործունեության ամփոփ նկարագրում:

ԿԲ ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ առաջին եռամսյակի տվյալներով ապահովագրական ընկերությունների կապիտալի հաշվին կուտակված եկամուտը 1396 մլն դրամ է կազմել (1,5 տոկոս կամ 178 մլդ դրամ անկում), ընդ որում շուրջ 11 մլն դրամ բաժին է ընկնում ընթացիկ ժամանակահտվածի եկամուտին։

Միաժամանակ հունիսի 30-ի դրությամբ այդ ընկերությունների կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալն անփոփոխ է մնացել և 9,654 մլրդ դրամ է կազմել։ Հայաստանի ապահովագրողների ընդհանուր ակտիվները հունիսի վերջին 17,24 մլրդ դրամ են կազմել՝ 2010թ.-ի մայիսի 31-ի 16,33 մլրդ դրամի դիմաց, կանխիկ դրամական միջոցները և դրանց հավասարեցված գումարները՝ 34 մլն դրամ՝ հունիսի վերջի 26 մլն դրամի դիմաց։ Միաժամանակ հայ ապահովագրողների համախառն պարտականությունները հաշվետու ժամանակահատվածում 5,8 մլրդ դրամ են կազմել, իսկ ապահովագրական ռեզերվների մեծությունը՝ 2,9 մլրդ դրամ։

2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում 10 ապահովագրական ընկերություն է գործում։ 2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկայի հսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որի կազմում գործում է միասնական ֆինանսական հսկման համակարգը ($1 – 368,58 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img