Հայաստանը կապիտալով գործառնությունների բարձր ռիսկով երկրների ցուցակում չէ. ՀԲ

11.12.2015 14:17
Հայաստանը կապիտալով գործառնությունների բարձր ռիսկով երկրների ցուցակում չէ. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կապիտալով գործառնությունների բարձր ռիսկով երկրների ցուցակում չէ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

Global Financial Integrity ամերիկյան կազմակերպությունը նախօրեին հրապարակել է «Կապ» Զարգացող երկրներից կապիտալի անօրինական դուրսբերումը» (Illicit Financial Flows from Developing Countries: 2004-2013) զեկույց, որի համաձայն, Հայաստանից տարեկան միջինը դուրս է բերվում մոտ 983 մլն դոլար։ GFI–ի տվյալների համաձայն, Հայաստանից 10 տարիների ընթացքում անօրինական դուրս է բերվել մոտ 9.8 մլրդ դոլար (Հայաստանի ՀՆԱ–ն 2014 թվականին` $10,4 մլրդ)։

Հայաստանը կապիտալի անօրինական դուրսբերման ցուցանիշով 70–րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։

Բեյլին նշեց, որ առայժմ ծանոթ չէ այդ զեկույցին, սակայն Համաշխարհային բանկում կա կապիտալի շուկայով զբաղվող թիմ։

«Մենք շաբաթական կտրվածքով թարմացվող տեղեկություն ենք ստանում առավել ռիսկային գործառնությունների վերաբերյալ, և կարող եմ փաստել, որ Հայաստանը ռիսկային երկրների շարքում չէ»,– նշեց Բեյլին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև